Ծրագրի մասին
Ծրագրի մասին
Ծրագրի մասին
«Մարդու իրավունքների այբուբեն. սովորել, գործել, փոխել» ծրագիրն իրականացվում է «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ։ Ծրագրի նպատակը Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հաստատմանն աջակցելն է՝ երիտասարդների ուսուցման և զորացման միջոցով։ Ծրագիրը նախատեսում է 14-16 տարեկան 300 երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացում Հայաստանի 10 մարզերից, նրանց կարողությունների զարգացում և այդ կարողությունները կիրառելու հնարավորության ապահովում։ Յուրաքանչյուր տարի ծրագրին կմասնակցեն 100 երիտասարդ 10 մարզերից, ովքեր կմասնակցեն մարդու իրավունքների, փափուկ հմտությունների և գիտելիքի կիրառման վերաբերյալ դասընթացների։ Այնուհետև, մենթորների աջակցությամբ, մասնակիցները կստեղծեն արդյունքներ՝ ֆիլմեր, գրքեր, այլ թվային գործիքներ՝ բլոգ, փոդքասթ և այլն, որոնք կծառայեն մարդու իրավունքների կրթության շարունակական գործընթացում։ Ծրագրին մասնակցող երիտասարդները, որպես փոփոխության նախաձեռնողներ, կկիրառեն իրենց ստեղծած արդյունքները՝ դասընթացների, ներկայացումների, ֆլեշ մոբերի և այլ միջոցառումների միջոցով։
Ծրագրի հիմնական փուլերը
Դասընթացներ՝ «Մարդու իրավունքներ», «Փափուկ հմտություններ»
Խմբային նախաձեռնությունների մշակում՝ «Իրավունքները գործողության մեջ»
Համայնքային նախաձեռնությունների իրականացում