Մրցույթ
«Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան»
Մրցույթ
«Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան»
1Մրցույթի նկարագրություն
Հայաստանում Նիդերլանդների Դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքների այբուբեն» ծրագիրը հայտարարում է մրցույթ «Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան» թեմայով։
Մրցույթին կարող են մասնակցել 14-16 տարեկան երիտասարդներ Հայաստանի բոլոր համայնքներից։
Մրցույթի նպատակն է բացահայտել մարդու իրավունքներով, հավասար հնարավորություններով և համայնքահեն նախագծերով հետաքրքրված ապագա առաջնորդների, ովքեր կունենան բացառիկ հնարավորություն դառնալ «Մարդու իրավունքների այբուբեն. սովորել – գործել - փոխել» ծրագրի գործուն մասնակից։ Ծրագրի մանրամասներին և դասընթացների բովանդակությանը կարող եք ծանոթանալ «Ծրագրի մասին» և «Դասընթացների մասին» էջերում։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի դեկտեմբերի 14-ը` lac.humanrights@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել «Ես որպես մարդու իրավունքների պաշտպան» թեմայով մեդիա բովանդակություն հետևյալ ձևաչափերից մեկով՝
լուսանկար,
նկար,
իլյուստրացիա,
փոդքաստ,
էսսե,
տեսանյութ:
Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել՝ «Մրցույթի հայտ»։
Նամակի տեքստում անհրաժեշտ է նշել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, մարզը, համայնքը, բնակավայրը, երկու հեռախոսահամար։
Մեդիա բովանդակությունն անհրաժեշտ է կցել ուղարկվող նամակին անմիջապես կամ հղումով։
Մեդիա բովանդակությունը պետք է ներկայացնի մասնակցի դիրքորոշումը հետևյալ թեմաներից մեկով՝
Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ. իմ համայնքի խնդիրները
Հավասար հնարավորություններ. անհավասարությունն իմ աչքերով
Սոցիալական ներառում. ովքե՞ր են միշտ «լուսանցքից դուրս»
Համայնքային նախաձեռնողականություն. ի՞նչ կփոխեմ իմ համայնքում
Առաջնորդություն հանուն իրավունքի գերակայության. ես կարող եմ փոխել
Մրցույթի հայտերի գնահատման չափանիշներ
Թեմայի համապատասխանություն (45%)
Որքանո՞վ է ներկայացված նյութն անդրադառնում մարդու իրավունքների թեմային։
Արդյո՞ք այն հստակ հաղորդում է որևէ կոնկրետ մարդու իրավունքների խնդիր կամ գաղափար։
Արդյո՞ք ներկայացվող խնդիրը կամ գաղափարը համայնքահեն է՝ վերաբերում է տվյալ մասնակցի համայնքին՝ բնակավայր, սոցիալական խումբ։
Ստեղծագործականություն և յուրօրինակություն (40%)
Արդյո՞ք բովանդակությունը յուրահատուկ է։
Կա՞ն նորարարական մոտեցումներ գաղափարները ներկայացնելու համար։
Հստակություն և հաղորդակցում (15%)
Արդյո՞ք ուղերձը հասկանալի է։
Արդյո՞ք մասնակիցը կարողանում է արդյունավետ կերպով փոխանցել իր տեսակետը մարդու իրավունքների վերաբերյալ։
Արդյո՞ք ապահովված է նվազագույն տեխնիկական որակ, օրինակ՝ փոդքաստի դեպքում՝ ձայնի լսելիություն, լուսանկարի դեպքում՝ որակ և այլն։
Գնահատման գործընթաց
Յուրաքանչյուր հայտ կգնահատվի ժյուրիի անդամների կողմից՝ նշված չափանիշներով 1-ից 10 բալանոց սանդղակով։
Վերջնական միավորների հիման վրա կընտրվեն ծրագրի մասնակիցները, ինչպես նաև կառանձնացվեն լավագույն աշխատանքներ յուրաքանչյուր ձևաչափում։
Ընտրված նյութերը կհանդիսանան ծրագրային պրոդուկտներ և կհանրայնացվեն՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, բնակավայրը և տարիքը։