Հայերէն




Մայիս 31֊Յունիս 1-4,2021 դասարանային աշխատանքները


Երկուշաբթի՝ Memorial Day. No school.

Երեքշաբթի՝ Հայկական հեքիաթներ շարքից ցուցադրել "Անբան Հուռին" cartoon-ը՝ https://www.youtube.com/watch?v=moul6i_6d2o ։ Աշակերտները հայերէն լեզուով քննարկում են հեքիաթը, բաժնեկցում են իրենց ամենաշատ սիրած դրուագի /episode/ մասին։

Չորեքշաբթի՝ Project presentation. Աշակերտները Flip Grid-ի մէջ տեսագրում են իրենց նախագիծը՝ Հայաստանի Անկախութեան օրուան նուիրուած լուսանկարներով և պատմութիւններով։

Հինգշաբթի՝ Վերաքաղ քերականական գիտելիքների՝ աշակերտները ամբողջացնում են Աշխատանքային տետրակի չլրացրած էջերը։

Ուրբաթ՝ Minimum day.


Մայիս 24-27, 2021 դասարանային աշխատանքները

Այս շաբաթ կարդալու ենք հայրենասիրական երկու ստեղծագործութիւն՝ "Հայ դրօշին" և "Կամաւորական քայլերգ"։ Այն հայ ժողովրդի անկախութեան համար մղած պայքարի խորհրդանիշերի մասին է ։ Հայ դրօշը և քայլերգը միշտ ուղեկցել են քաջարի հայ ժողովրդին անկախութեան համար մղուած հերոսամարտի ժամանակ։ Քաջալերել աշակերտներին հայերէնով բաժնեկցել իրենց գիտելիքները Հայաստանի առաջին անկախ հանրապետութեան մասին։

Երկուշաբթի և Երեքշաբթի՝ կարդալ էջ 93, 94, բացատրել անծանօթ բառերը և կազմել նախադասութիւններ։ Ընտրել ոտանաւորներից մէկւ և անգիր սովորել Հինգշաբթի օրուայ ստուգման համար։

Չորեքշաբթի՝ լրացնել Աշխատանքային տետրակի էջ՝ 140-141

Հինգշաբթի՝ Ընթերցանութեան ստուգում․ Անգիր արտասանել ընտրուած ոտանաւորը։

Spelling Quiz. Բառերը գրուած են 5th Eastern Armenian Classroom- ի Announcement բաժնում։ Ուրբաթ՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան Անկախութեան Օրը No School.



Մայիս 17-21, 2021 դասարանային աշխատանքները

Այս շաբաթ կարդալու ենք շատ հետաքրքիր մի դաս, ուր պատմւում է, թէ ինչպէս է ստեղծուել մեր առաջին անկախ հանրապետութիւնը։ Պատմել հայ ժողովրդի անօրինակ հերոսութեան մասին, թէ ինչպէս անհաւասար մարտերում ցուցաբերում էր քաջագործութիւններ ու սխրանքներ սեփական հայրենիքն ազատագրելու և անկախութիւն ձեռք բերելու համար։ Աշակերտներին ներշնչել ազատ ու անկախ հայրենիքը միշտ պաշտպանելու գաղափարով։

Երկուշաբթի և Երեքշաբթի՝ կարդալ դասը էջ 88-92, բացատրել անծանօթ բառերը, նրանցից մի քանիսով կազմել նախադասութիւններ։

Չորեքշաբթի՝ ամբողջացնել Աշխատանքային տերտակի էջ 142- 144:

Հինգշաբթի՝ ընթերցանութեան ստուգում֊ սահուն կարդալ դասը դերերով և հարցերին պատասխանելով. ամփոփել այն։

Ուրբաթ՝ Vocabulary Quiz - Բառերը սովորել Quizlet-ի flash card - երով և այլ խաղերով։



Մայիս 10-14, 2021 դասարանային աշխատանքները

Այս շաբաթ կարդալու ենք շատ հետաքրքիր մի պատմութիւն, որն աւելի սրտամօտ է տղաներին, այն կոչվում է "Պատանի որսորդը"։ Այս պատմութիւնը սովորեցնում է լինել քաջ, խիզախ, միշտ ընկերասէր։ Հայախօսութիւնը զարգացնելու նպատակով աշակերտներին առաջարկել յիշել դէպքեր, ուր իրենք ցուցաբերել են քաջութիւն, հնարամտութիւն։

Երկուշաբթի և Երեքշաբթի՝ կարդալ էջ 95-97, բացատրել դասի անծանօթ բառերը և կազմել նախադասութիւններ։

Չորեքշաբթի՝ ամբողջացնել Աշխատանքային տետրակի էջ 145-146:

Հինգշաբթի՝ Ընթերցանութեան ստուգում՝ սահուն կարդալ դասը և պատասխանել հարցերին։

Ուրբաթ՝ Vocabulary Quiz , բառերը սովորել Quizlet-ի flash card-երով և match-ով։



Մայիս 3-7, 2021 դասարանային աշխատանքները

"Ծիրանի ծառը" պատմութիւնը մեզ տանում է դէպի մեր մանկութեան զուարթ ու անհոգ օրերը։ Ուրախ ու

հաճելի պատմութիւն է, որ կարդացւում է մեծ հետաքրքրութեամբ։ Ցուցադրել տարբեր պտուղների նկարներ։ Աշակերտների հետ զրուցել պտուղների մասին, հարցնել , ի՞նչ միրգ են սիրում ամէնից շատ , ի՞նչ համեղ բաներ կարելի է պատրաստել նրանցից։ Քաջալերել աշակերտներին աւելի շատ հայերէն խօսել։

Երկուշաբթի և Երեքշաբթի՝ կարդալ էջ 84-87, բացատրել անծանօթ բառերը, կազմել նրանցով նախադասութիւններ։

Չորեքշաբթի՝ Ամբողջացնել Աշխատանքային տետրակի էջ 130/ վարժ․1/, 136-137, 138-139:

Հինգշաբթի՝ Ընթերցանութեան ստուգում, սահուն կարդալ դասը, բանաւոր պատասխանել հարցերին։

Ուրբաթ՝ Spelling/Vocabulary quiz. Սովորել բառերը Quizlet- ի flash card- երով և այլ խաղերով։

։

Ապրիլ 26-30, 2021 դասարանային աշխատանքները

Մայրերի տօնի առթիւ այս շաբաթ կարդալու ենք Յովհ․Թումանեանի "Մայրը" պատմուածքը։ Պարզ շարադրանքով, բայց խորը բովանդակութեամբ այս ստեղծագործութիւնը մայրական մեծ սիրոյ վառ օրինակ է։

Երկուշաբթի և Երեքշաբթի՝ կարդալ դասը և բացատրել անծանօթ բառերը։ Ցուցադրել կարճ տեսաերիզ մայրիկների մասին։

Աշակերտներին աառաջարկել գրել ոտանաւորներ իրենց մայրիկների անունների տառերով , այն սահուն կարդալ և տեսագրել Flip grid-ի մէջ։

Չորեքշաբթի՝ Լրացնել Աշխատանքալին տետրակի էջ 125-126,129-130.

Հինգշաբթի՝ Ընթերցանութեան ստուգում, սահուն կարդալ դասը, պարասխանել հարցերին;

Ուրբաթ՝ Vocabulary quiz, բառերը սովորել Quizlet-ի flash card-երով և այլ խաղերով։



Ապրիլ 19-22, 2021 դասարանային աշխատանքները

Այս շաբաթ շարունակելու ենք կարդալ հայոց ցեղասպանութեան մասին պատմութիւններ, այս անգամ "Նանօ"֊ն։ Մինչև դասն ընթերցելը, աշակերտներին հարցումներ հարցնելով ստուգել նրանց գիտելիքները հայոց համար այդ ծանր, ողբերգական ժամանակաշրջանի մասին։ Նրանց յորդորել միշտ մօտ լինել իրենց արմատներին, միշտ վառ և ամուր պահել հայի ոգին և անմար պահել մեր անմեղ նահատակների յիշատակը։

Երկուշաբթի և Երեքշաբթի՝ կարդալ էջ 81-83, բացատրել դասի անծանօթ բառերը։

Չորեքշաբթի՝ ամբողջացնել Աշխատանքային տետրակի էջ 131-132: Քերականութեան բաժնից բացատրել Օժանդակ բայը էջ 133-137:

Հինգշաբթի՝ ընթերցանութեան ստուգում, աշակերտները սահուն կարդում են դասը։ Spelling quiz` աշակերտները Quizlet֊ի flash card ֊երով սովորում են բառերի ուղղագրութիւնը։

Ուրբաթ՝ Հայոց Մեծ Ցեղասպանութեան յիշատակի օրը No school



Ապրիլ 12-16,2021 դասարանային աշխատանքները

Այս շաբաթ ընթերցելու ենք "Հեռաւոր, բայց մօտ բարեկամը" պատմութիւնը։ Մինչև դասը կարդալը, աշակերտների հետ փոքրիկ զրոյց ունենալ Հայոց Ցեղասպանութեան, մարդկային և պատմական հայրենիքի մեծ մասի կորստեան և Եղեռնի ծանր հետևանքների մասին։Բացատրել, որ աշխարհի տարբեր երկրներում հայերի մեծագոյն մասի լինելութիւնը ցեղասպանութեան հետևանքն է։

Աշակերտներին առաջարկել հարցազրոյց ունենալ տատիկների և պապիկների հետ հայերի կոտորածի և կատարուած դէպքերի մասին։Զարգացնել աշակերտների հայախօսութիւնը։

Երկուշաբթի և Երեքշաբթի՝ կարդալ էջ 77-79, բացատրել դասի անծանօթ բառերը։

Չորեքշաբթի՝ ամբողջացնել Աշխատանքային տետրակի էջ 127-130: Ամփոփել Բայ բաժինը /դէմք, թիւ, ժամանակ, լծորդութիւն/։

Հինգշաբթի՝ Սահուն կարդալ էջ 77-79, բանաւոր պատասխանել հարցերին և ամփոփել դասը, նոր բառերով կազմել նախադասութիւններ։

Ուրբաթ՝ Spelling/ Vocabulary quiz. բառերը սովորել Quizlet-ի flash card-երով և այլ խաղերով։



Ապրիլ 5-9, 2021 դասարանային աշխատանքները

Աշակերտները արձակուրդից վերադառնալու առաջին օրը պատմում են, թէ ինչպե՞ս են իրենց ընտանիքներում տօնել Սուրբ Զատիկը։ Քաջալերել աշակերտներին հնարաւորին չափ հայերէն խօսել։

Այս շաբաթուայ դասը դարձեալ նուիրուած է Յովհաննէս Թումանեանին և իր թողած մեծ ժառանգութեանը։ Աշակերտներին պատմել Յովհ․ Թումանեանի թատերական ձիրքերի մասին, ներկայացնել փոքրիկ պատմութիւններ իր կեանքից։ Նրանց օգնել վերյիշելու և արտայայտելու իրենց գիտելիքները ամենայն հայոց բանաստեղծի մասին։

Երկուշաբթի և Երեքշաբթի՝ ընթերցել "Թումանեանը՝դերասան" էջ 74-75. բացատրել դասի անծանօթ բառերը։

Չորեքշաբթի՝ Լեզուա֊քերականական վարժութիւններ․ Ամբողջացնել Աշխատանքային տետրակի էջ 123-126։

Հինգշաբթի՝ Ընթերցանութեան ստուգում՝ սահուն կարդում են դասը և նոր բառերով կազմում են նախադասութիւններ։

Ուրբաթ՝ Parent-teacher conference



Մարտ 22-26, 2021 դասարանային աշխատանքները

Աշակերտներին ծանօթացնել Յովհ․Թումանեանի "Աղթամար" պոեմին, կարդալ այն, բացատրել անծանօթ բառերը, հարցնել ուրիշ ի՞նչ ստեղծագործութիւններ գիտեն Յովհ․Թումանեանի թողած մեծ գրական ժառանգութիւնից։

Աշակերտները ունկնդրելու են "Աղթամար" երգը /Ծիծաղախիտ Վանայ ծովի․․․․/ ․

Կը ցուցադրուի նաև "Աղթամար" cartoon-ը․

Երկուշաբթի և Երեքշաբթի՝ ընթերցել էջ 71-72. դասի բացատրուած բառերով կազմել նախադասութիւններ։

Չորեքշաբթի՝ ամբողջացնել Աշխատանքային տետրակի էջ118-122.

Հինգշաբթի՝ընթերցանութեան ստուգում՝ սահուն կարդում են դասը և բերանացի պատասխանում են հարցումներին․

Ուրբաթ՝ Spelling/Vocabulary Quiz . Բառերը սովորել Quizlet-ի flash card-երով․



Մարտ 15-19, 2021 դասարանային աշխատանքները

Այս շաբաթ ընթերցելու ենք "Ծառերի գաղտնիքը"։ Աշակերտների հայախօսութիւնը քաջալերելու նպատակով, նրանց հետ զրուցել բնութեան մէջ ծառերի կարևորութեան և օգտակարութեան մասին։ Հարցումներով պարզել ծառերի տեսակների մասին աշակերտների գիտելիքները ․ աշակերտները ասում են իրենց ծանօթ ծառերի անունները ։ Խօսել սօսի ծառի, Սօսեաց անտառների մասին։ Ցուցադրել փոքրիկ տեսաժապաւէն սօսի ծառերի մասին ։

․ կարդալ "Ծառերի գաղտնիքը" դասը և բացատրել անծանօթ բառերը

․ կազմել 1-2 պարբերութիւն՝ գործածելով դասի բացատրուած բառերը

․ բացատրել բայի ժամանակները՝ ներկայ, անցեալ, ապառնի և կատարել Աշխատանքային տետրակի համապատասխան էջերը

․Հինգշաբթի՝ Ընթերցանութեան ստուգում․ աշակերտները սահուն կարդում են դասը և հարցումներին բերանացի պատասխանելով, ամփոփում են այն

Ուրբաթ՝ Speling / Vocabulary quiz. բառերը սովորել Quizlet- ի flash card- երով և այլ խաղերով


Մարտի 8-12, 2021 դասարանային աշխատանքները

Այս շաբաթուայ դասն է "Որքան քիչ բան է պէտք" ։ Աշակերտների հետ զրուցել մարդկային բարձր արժանիքների՝ բարութեան, մարդկանց օգնելու, ուրախացնելու յատկանիշի մասին։ Աշակերտներին առաջարկել ընկերների հետ բաժնեկցել իրենց մանկութեան տարիներին պատահած որևէ ուրախ դէպքի մասին /խնդրել մայրիկներին իրենց զաւակներին օգնել։Կարող են ցուցադրել նաև համապատասխան նկարներ։ Այս ամէնը տեսագրել /video/ օգտուելով Flipgrid-ից։Քաջալերել աշակերտներին աւելի շատ հայերէն խօսել։

․ Ընթերցել էջ 64-67, բացատրել անծանօթ բառերը , կազմել նախադասութիւններ

․ Լրացնել Աշխատանքային տետրակի էջ 106-108, 110-113 / բացատրել բայի ժամանակները/

․ Հինգշաբթի՝ Ընթերցանութեան ստուգում․ աշակերտները սահուն կարդում են դասը, բերանացի պատասխանում են հարցումներին․ Աշակերտների մի խումբը սկսում է ներկայացնել տեսագրուած պատմութիւնները

․Ուրբաթ՝ Spelling / Vocabulary quiz. Բառագիտութիւնը սովորել Quizlet֊ի flash card- երով. աշակերտների միւս խումբը նոյնպէս ներկայացնում է տեսագրուած աշխատանքները



Մարտ 1-5, 2021 դասարանային աշխատանքները

Այս շաբաթ կարդալու ենք "Աւազանի յատակը" էջ 61-63. աշակերտների հետ խօսել ջրային փոխադրամիջոցների մասին․ նրանց առաջարկել պատրաստել փոքրիկ պարբերութիւն որևէ փոխադրամիջոցի մասին և օգտուելով Flipgrid-ից պատրաստել տեսանիւթ այդ մասին ու բաժնեկցել դասընկերների հետ․ այսպիսով քաջալերել աշակերտների հայախօսութիւնը

Բացատրել դասի անծանօթ բառերը , կազմել նախադասութիւններ

Ամբողջացնել Աշխատանքային տետրակի էջ 101-102, 104,106,107

Հինգշաբթի՝ աշակերտները ներկայացնում են իրենց պատրաստած տեսանիւթերը

Ուրբաթ՝ Vocabulary quiz. Բառագիտութիւնը սովորել Quizlet- ի flash card- երով և զանազան խաղերով



Փետրուար 22-26, 2021 դասարանային աշխատանքները

Այս շաբաթ լրանում է Արցախի ազգային֊ազատագրական շարժման 23-ամեակը։ Այդ առիթով աշակերտներին ներկայացնել Արցախի հազարամեայ պատմութիւնը, խօսել Արցախեան առաջին հերոսամարտի, և վերջերս տեղի ունեցած պատերազմի մասին, բացատրել, որ Արցախի հայերն ուզում են ապրել ազատ ու անկախ մայր Հայաստանի հետ։

Կարդալ "Հիմն Արցախի" բանաստեղծութիւնը էջ 60. /անգիր ՝ Հինգշաբթի օրը/։

Ցուցադրել "Արցախի հիմնը" երգի և Արցախի ազատագրական շարժման մասին տեսաերիզներ։

Ամբողջացնել Աշխատանքային տետրակի էջ 87-88, 89-90, 94-95։

Հինգշաբթի՝ "Հիմն Արցախի" անգիր։-

Սովորել Բառագիտութիւնը ՝ օգտուելով Quizlet֊ի flash card ֊երից;

Ուրբաթ՝ Spelling/Vocabulary Quiz.


Փետրուար 16-18, 2021 դասարանային աշխատանքները

Գալիք շաբթուայ անելիքներն են՝

Աշակերտների հետ զրուցել Բարեկենդանի մասին, ստուգել իրենց գիտելիքները հարցումներով․

Դիտել "Բարեկենդան" cartoon-ը և առիթ տալ աշակերտներին արտայայտելու իրենց կարծիքներն ու տպաւորութիւնները․

Յովհաննէս Թումանեանի ծննդեան 152-րդ տարելիցի առիթով աշակերտներին առաջարկել կարդալ նրա հեքիաթներից որևէ մէկը և այն նկարազարդել․

Ամբողջացնել Աշխատանքային տետրակի համապատասխան էջերը․


Փետրուարի 8-12, 2021 դասարանային աշխատանքները

Երկու,շաբթի ֊ Կարդալ և բացատրել "Ազատութեան զօրագունդը" Բ․մաս էջ 56.

Երեքշաբթի ֊ Շարունակել կարդալ դասը էջ 57-58, բառերը բացատրել և նրանցով կազմել նախադասութիւններ

Չորեքշաբթի ֊ Լեզուական աշխատանքներ՝ բացատրել Դերանունը և Աշխատանքային տետրակում ամբողջացնել էջ 96-100

Հինգշաբթի ֊ Ընթերցանութեան ստուգում՝ աշակերտները սահուն կարդում են դասը և պատասխանում հարցումներին

Ուրբաթ ֊ Spelling/Vocabulary quiz` բառերը սովորել Quizlet֊ի flashcard֊երով և զանազան խաղերով




Փետրուարի 1-5, 2021 դասարանային աշխատանքները Նպատակները

Աշակերտները պատմում են Վարդան Մամիկոնեանի և Վարդանանց պատերազմի կարևոր դերի մասին ՝մեր ինքնութիւնը, կրօնը և հայրենիքը պահպանելու գործում։

Երկուշաբթի ֊ կարդալ և բացատրել "Ազատութեան զօրագունդը" Ա․ մաս էջ 51-52

Երեքշաբթի ֊ շարունակել կարդալ էջ 53-54, բացատրել անծանօթ բառերը

Չորեքշաբթի ֊ Աշխատանքային տետրակ էջ 91-92, 94-95

Հինգշաբթի ֊ Սահուն կարդում են դասը և բառերով կազմում են նախադասութիւններ

Ուրբաթ ֊ Vocabulary Quiz. բառերը սովորել Quizlet ֊ի flash card-երով



Յունուար 25-29-ի դասարանային աշխատանքները

Նպատակներն ու ակնկալիքները

Միշտ քաջալերել աշակերտների հայախօսութիւնը։ Աշակերտների հետ խօսել հեքիաթ գրական ժանրի մասին, հարցնել ի՞նչ հեքիաթներ են կարդացել կամ լսել, յիշեցնել մասնաւորապէս Հ․Թումանեանի հեքիաթները։ Բացատրել, որ հեքիաթների նպատակը ընթերցողին մարդկային դրական արժանիքներով դաստիարակելն է, չարը բարուց զատել սովորեցնելը, խօսել յատկապէս արդարութեան յաղթանակի մասին։

Աշակերտներին առաջարկել մի հեքիաթ հնարել և բաժնեկցել ընկերների հետ։

Երկուշաբթի ֊ Կարդալու են էջ 45-46, անծանօթ բառերի բացատրութիւն

Երեքշաբթի֊ Կարդալու են էջ 47-49. Դասի բառերով կազմում են նախադասութիւններ։

Չորեքշաբթի ֊ Լեզուա֊քերականական գիտելիքներ՝ Աշխատանքային տետրակ էջ 82-83, 85-86

Հինգշաբթի ֊ Ընթերցանութեան ստուգում՝ աշակերտները սահուն կարդում են դասը:

Ուրբաթ ֊ Spelling and Vocabulary quiz. դասի բառերը սովորել quizlet- ի flash card-երով և զանազան խաղերով


Յունուար 18-22, 2021 դասարանային աշխատանքները


Նպատակներն ու ակնկալիքները

Քաջալերել աշակերտների հայախօսութիւնը և զարգացնել ինքնուրոյն և վերլուծողական մտածողութիւնը․

Հասկանալի ձևով բացատրել յանցանքի և մեղքի մասին․


Երկուշաբթի ֊ Martin Luther King, Jr. Birthday. No school

Երեքշաբթի֊ կարդալ դասը և բացատրել նոր բառերը՝ "Յանցանք" էջ 34-36

Չորեքշաբթի֊ Լրացնել Աշխատանքային տետրակի էջ 64-65

Հինգշաբթի ֊ Ընթերցանութեան ստուգում՝ սահուն կարդում են դասը, նոր բառերով կազմում են նախադասութիւններ , իրենց բառերով աշակերտները ամփոփում են դասը

Ուրբաթ ֊ Spelling quiz. Աշակերտները գրում են շարադրութիւն՝ Աշխատանքային տետրակ էջ 66 կէտ 2














ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՄԵՐՏԻՆԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, ՍԻՐԵԼԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ

Յունուար 11-15, 2021-ի դասարանային աշխատանքները


Նպատակներն ու ակնկալիքները

Այս շաբաթուայ դասը մեր բոլորի շատ սիրած կենդանու` շան մասին է։Աշակերտները պատմում են իրենց շների կամ ծանօթների շների մասին։ Շատ քաջալերւում է հայախօսութիւնը։

Երկուշաբթի֊Երեքշաբթի կարդում ենք "Մեր շունը" էջ 28-30: Լեզուա֊քերականական գիտելիքներ՝ լրացնում ենք Աշխատանքային տետրակի էջերը 54-56։

Չորեքշաբթի֊ PTC

Հինգշաբթի֊ Սահուն կարդում են դասը՝ բառերը սովորում են իմ պատրաստած quizlet-ի խաղերի միջոցով։

Ուրբաթ֊ Աշակերտները կարդալու են իրենց գրած շարադրութիւնները շան մասին։ /նիշ/








Շնորհաւոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ

Յունուար 7 եւ 8

Վերաքաղ

Քաջալերել աշակերտներին որքան կարելի է շատ հայերէն խօսել

Շնորհաւոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ

Դեկտեմբեր 21-22-ի դասարանային աշխատանքները

Դեկտեմբեր 21- Christmas project presentation

Դեկտեմբեր 22-Հինգերորդ դասարանի շնորհալիները






Նպատակներն ու ակնկալիքները

․ Աշակերտների բառամթերքը հարստացնել՝ բացատրելով դասի բառերի իմաստները․ աշակերտները այդ բառերը գօրծածելով պատմում են փոքրիկ պատմութիւններ, քաջալերւում է հայախօսութիւնը

․ Երկուշաբթի և Երեքշաբթի՝ կարդում են "Նոր Տարուայ Դիմաւորումը Փարիզում" դասը՝ էջ 37-39. հարցումների օգնութեամբ պարզել, թէ ինչպէ՞ս են աշակերտները հասկացել դասը

․ Չորեքշաբթի՝ լեզուա֊քերականական գիտելիքներ՝ ամբողջացնել Աշխատանքային տետրակի է 53,57-58, 69-70 էջերը

.Հինգշաբթի՝ աշակերտները սահուն կարդում են դասը և իրենց տպաւորութիւններով կիսւում են իրենց դասընկերների հետ

․ Ուրբաթ՝ գրելու ենք Vocabulary Quiz. դասի բառերն ու իմաստները սովորել Quizlet-ի flash card-երով և զանազան խաղերով

Նոյեմբեր 30 ֊ Դեկտեմբեր 1-4֊ի դասարանային աշխատանքները


Նպատակները և ակնկալիքները


․ Աշակերտները սահուն կարդալու են դասը, անծանօթ բառերը բացատրելով պիտի հասկանան դասի բովանդակութիւնը

․ Աշակերտները հարստացնելու են իրենց բառամթերքը ՝ խաղալով իմ պատրաստած Quizlet- ի flash card- երով և այլ խաղերով

․ Երկուշաբթի և Երեքշաբթի ֊ Կարդալու ենք "Հացի Համար" պատմութիւնը՝ էջ 24-26 . այն մարդկային ամենակարևոր արժանիքների մասին է

․ Չորեքշաբթի ֊ Լեզուա֊քերականական գիտելիքներ՝ Աշխատանքային տետրակից՝ էջ 49-50, 52-53

. Հինգշաբթի ֊ Ընթերցանութեան ստուգում․ Quizlet֊ի միջոցով սովորել դասի բառերը

. Ուրբաթ ֊ Ունենալու ենք Spelling/Vocabulary Quiz, նախ՝ Vocabulary oral review. Յաջողութիւն։


ՈՒՐԱԽ ԳՈՀԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՕՐ


Նոյեմբեր 23-25֊ի դասարանային աշխատանքները


Նպատակներ ու ակնկալիքները


․ Երկուշաբթի և Երեքշաբթի աշակերտները պիտի լրացնեն Աշխատանքային տետրակի համապատասխան էջերը Գոյականի մասին․ աշակերտները պիտի կարողանան ասել և գրել անձ, առարկայ, բոյս, կենդանի և միտք արտայայտող գոյականներ․ պիտի կարողանան տարբերել յատուկ և հասարակ անունները՝ ուշադրութիւն դարձնելով, որ յատուկ անունները գրւում են մեծատառով․ աշակերտները պիտի կարողանան եզակի գոյականները դարձնել յոգնակի՝ ուշադրութիւն դարձնելով մի շարք քերականական կանոնների կիրառմանը

․Չորեքշաբթի օրը աշակերտները սահուն և իմաստալից խօսքով ներկայացնելու են իրենց ձեռային աշխատանքները Գոհաբանութեան օրուայ առիթով, ընկերների հետ բաժնեկցելու են թէ ինչպէ՞ս են տօնում իրենց ընտանիքներում Գոհաբանութեան տօնը և առհասարակ ինչու՞ ենք Ամերիկայում տօնում Գոհաբանութիւնը

․ Մենք չունենք այս շաբաթ որևէ quiz



Նոյեմբեր 16-20֊ի դասարանային աշխատանքները


Նպատակներն ու ակնկալիքները


․ Շարունակելու ենք կարդալ "Ծովահէնների Յարձակումը" Բ․ մասը

․ Աշակերտները սահուն պիտի կարողանան կարդալ դասը և հասկանալ այն , հարցումների միջոցով պիտի ամփոփեն դասը

․ Երկուշաբթի֊ Երեքշաբթի աշակերտները հարստացնելու են իրենց բառապաշարը դասի նոր բառերով

Quizlet- ի flash card-երի և զանազան այլ խաղերի օգնութեամբ սովորելով

․ Չորեքշաբթի օրը լեզուա֊քերականական գիտելիքների հարստացում՝ Գոյական ֊ Յատուկ և Հասարակ անուն, Եզակի և Յոգնակի թիւ /ամբողջացնում ենք Աշխատանքային տետրակի համապատասխան վարժութիւնները

․ Հինգշաբթի օրը՝Ընթերցանութեան ստուգում՝ աշակերտները ազատ են նաև իրենց կարծիքը և վերաբերմունքն արտայայտելու ընկերասիրութեան, դավաճանութեան, նախանձի և այլ մարդկափին բարձր արժանիքների մասին

․ Ուրբաթ օրը Spelling/Vocabulary Quiz





Նոյեմբեր 9-13֊ի դասարանային աշխատանքները



Նպատակները և ակնկալիքները

․ Աշակերտներին բացատրել էջ 16-18 "Ծովահէնների Յարձակումը" Ա․մասի բովանդակութիւնը՝ տեղեկութիւններ տալով ծովահէնների և նրանց կատարած աւազակային գործողութիւնների մասին

․ Դասանիւթին առնչուող լեզուա֊քերականական վարժութիւններ Աշխատանքային տետրակից՝ էջ 32-33,36

. Ուղղագրութեան և Բառագիտութեան բառերը սովորել այդ դասի համար պատրաստուած Quizlet-ի flash card-երով և զանազան խաղերով

․Հինգշաբթի օրը ունենալու ենք Ընթերցանութեան ստուգում

․Ուրբաթ օրը ունենալու ենք Բառերի գրաւոր





Նոյեմբեր 2-6-ի Դասարանային աշխատանքները


Նպատակները և ակնկալիքները

․ Այս շաբաթ աշակերտները պիտի կարդան "Հանդիպում Բլրի Վրայ" պատմութիւնը էջ 13-15, բանալի բառերի բացատրութեանը պիտի ծանօթանան և հասկանան կարդացածը։ Կազմելու են նախադասութիւններ այդ բառերով։ Պատմութիւնը արկածային է և աշակերտները հաճոյքով կը կարդան այն։ Միաժամանակ այն կը զարգացնի աշակերտների երևակայութիւնը։

․ Կատարելու ենք լեզուա֊քերականական վարժութիւններ Աշխատանքային տետրակից՝ էջ 27-28.

. Աշակերտների համար պատրաստուած Բառագիտութիւնը տեղադրուելու է Quizlet- ի հարթակի վրայ, որպէսզի աշակերտները խաղի միջոցով սովորեն այն և պատրաստուեն Բառերի Գրաւորին։

․ Ունենալու ենք Spelling and Vocabulary Quiz և Ընթերցանութեան ստուգում։





Հոկտեմբերի 26-30-ի դասարանային աշխատանքները


Նպատակներ և ակնկալիքներ


․ Շարունակում ենք հայրենասիրական և Արցախեան թեմաներով մեր քննարկումները աշակերտների հետ

․ կարդալու ենք "Կամաւորական Քայլերգ" բանաստեղծութիւնը, խօսելու ենք քաջ ֆետայիների մասին

․ Դասի բառերը սովորել Quizlet-ի քարտերով և խաղերով

․ Աշակերտները սահուն և շեշտով կարդալու են դասը

․ Աշակերտները գրելու են լեզուի գրաւոր՝ պարզ, ածանցաւոր և բարդ բառեր

․ Հայ մշակոյթի ամսուայ վերջին Չորեքշաբթի օրը կազմակերպուելու է show/Tell. Աշակերտները ներկայացնում

են իրենց հայկական առարկաները



Հոկտեմբեր 19-23-ի դասարանային աշխատանքները


Երկուշաբթի ֊ Աշակերտների համար կարդալ և բացատրել "Հիմն Արցախի" ոտանաւորը, կապել այսօրուայ դէպքերի հետ։ Աշակերտներին առիթ տալ հայերէնով արտայայտելու իրենց զգացմունքները։ Բացատրել անծանօթ բառերը։

Երեքշաբթի ֊ Աշակերտները կարդում են դասը և դասի բառերով կազմում են նախադասութիւններ։

Չորեքշաբթի ֊ Լեզուա֊քերականական գիտելիքներ։ Աշխատանքային տետրակից կատարել է 35,40,41 էջերը։

Հինգշաբթի ֊ Սահուն կարդում են ոտանաւորը , անգիր ասողները կը քաջալերուեն։ Աշակերտները նկարում են

Արցախին առընչուող նկարներ և պատմում այդ մասին։

Ուրբաթ ֊ Աշակերտները բերանացի պատասխանում են դասի հարցումներին։



Հոկտեմբեր 12-16ի դասարանային աշխատանքները



Երկուշաբթի֊ Աշակերտների հետ լսել "Արցախի Քայլերգը", բացատրել երգի բովանդակութիւնը։

Շարունակել խօսել հայրենասիրական թեմաներով

Երեքշաբթի ֊ Հայ մշակոյթի ամիսը շարունակվում է և աշակերտները կարդում են "Հայերէնի Առաջին ուսուցիչը", որը տեղադրուած է հինգերորդ դասարանի Eastern Armenian Google Classroom-ում; Բառերը նոյնպէս այնտեղ են:

Չորեքշաբթի֊ Ա,շակերտները սահուն կարդում են դասը , հասկանում են դասի բառերը և հասկանում են դասի բովանդակութիւնը

Հինգշաբթի ֊ Լեզուական քերականական գիտելիքներ՝ Բարդ բառերի կազմութիւնը

Ուրբաթ ֊ Հասկացողութիւն՝ աշակերտները բերանացի պատասխանում են դասի հարցումներին։







Հոկտեմբեր 5-9-ի դասարանային աշխատանքները


Նպատաները

․ Աշակերտներին բացատրել մ եր ձեռագիր մատեանների նկարազարդման համար գործածուած որդան կարմիրի յայտնագործման և մշակման մասին

․ ցուցադրել Մատենադարանի ձեռագիր մատեաններից վերցուած եզակի նմուշներ

․ ցուցադրել որդան կարմիրի մասին տեսաերիզ

․ աշակերտներին բացարել մագաղաթ պատրաստելու ձևը ձեռային աշխատանք՝ պատրաստել մագաղաթ

․ լեզուա-քերականական գիտելիքներ՝ Բարդ բառ



Երկուշաբթի - Աշակերտները կարդում են էջ 11, դասի բառերով կազմում են նախադասութիւններԵրեքշաբթի - Բառերը աւելի վարժ իմանալու համար բացել Quizlet-ի բաժինը և խաղալով սովորել

բաոերով գրել փոքրիկ պարբերութիւնններ

Չորեքշաբթի - Լեզուա-քերականական գիտելիքներ՝ Աշխատանքային տետրակ էջ 25-26 Բարդ բառերի կազմութիւնը

Հինգշաբթի - Աշակերտները կարդում են դասը և պատասխանում հարցումներին

Ուրբաթ - Աշակերտները ներկայացնում են իրենց պատրաստած "մագաղաթները"


Սեպտեմբեր 28-30 - Հոկտեմբեր 1-2-ի դասապանային աշխատանքները



Նպատակները


․ Աշակերտներին պատմել որդան կարմիրի մասին՝ նրա յայտնագործութեան, պատրաստման գաղտնիքի մասին․

․ Աշակերտներին պատմել , թէ ինչպէս որդան կարմիրով նկարազարդել են մեր հին ձեռագիր մատեանները, որոնց մեծ մասը պահւում են Երևանի Մատենադարանում

․ Աշակերտներին բացատրել դասի անծանօթ բառերը

․ Լեզուական և քերականական գիտելիքներ


Երկուշաբթի - Աշակերտները կարդում և հասկանում են իրենց կարդացածը․ անծանօթ բառերը հասկանալով՝ կազմում են նախադասութիւններ

Երեքշաբթի - Աշակերտներին ցուցադրել փոքրիկ հատուած Երևանի Մատենադարանի մասին պատմող video-ից

Չորեքշաբթի - Լեզուական և քերականական գիտելիքներ՝ Աշխատանքային տետրակի 21-22, 24-26 էջերը

Հինգշաբթի - Աշակերտները սահուն կարդում են դասը․ բերանացի ասում են Բառագիտութիւնը

Ուրբաթ - Բառերի Գրաւոր



Սեպտեմբեր 21-22-ի դասարանական աշխատանքները



Նպատակները


․ Աշակերտները ընթերցում են դասը եւ հասկանում են կարդացածը

․ Դասի անծանօթ բառերը հասկանալու եւ խօսքի մէջ գործածելու համար աշակերտները կազմում են նախադասութիւններ եւ կարճ պարբերութիւններ

․ Շարունակում ենք տպագրելու փորձերը

․ Բառագիտութիւնը եւ ուղղագրութիւնը կրկնելու համար աշակերտներն օգտւում են Quizlet- ից

․ Աշակերները խօսում են հայերէն



Երկուշաբթի - Հայաստանի Անկախութեան Օրը

Երեքշաբթի - Իւրաքանչիւր աշակերտ "Փոքրիկ Տղայի Օրագիրը" Բ․ մասից մէկական բաժին կարդում են ու բացատրում իրենց կարդացածը

Չորեքշաբթի - Լեզուական գիտելիքներ եւ քերականութիւն՝ Աշխատանքային տետրակի 10, 16, 17 էջերը

Հինգշաբթի - Իրենց կարդացած պատմութեան օրինակով աշակետները փորձում են հետաքրքիր պատմութիւններ պատմել իրենց մանկութիւնից, ծնողների յուշերից

Ուրբաթ - Բառերի Գրաւոր



Սիրելի աշակերտներ եւ ծնողներ

Ձեզ ենք ներկայացնում այս կայք էջը, որը շատ հետաքրքիր, ուսուցողական եւ բազմակողմանի գիտելիքներ կը տայ մեր աշակերտներին։

Սեպտեմբեր 14-18-ի Դասարանային աշխատանքները


Նպատակները՝


․ աշակերտները ինքնուրոյն կարդում եւ հասկանում են դասը

․ փորձում են տպագրել կէս էջ

․ լեզուա-քերականական գիտելիքներ ՝ հոմանիշ/ հականիշ ՝ օգտվել ՓԹԻԹ կայ քէջից

․ դասի նոր բառերը գործածելով պատմել դասը



Երկուշաբթի - Աշակերտները կարդում են էջ 3 ` "Փոքրիկ Տղայի Օրագիրը"

Երեքշաբթի - Երկրորդ խոմբը կարդում է էջ 4-5

Չորեքշաբթի - Քերականութիւն՝ վանկ եւ տողադարձ , սուղ "ը" գործածութիւնը՝ էջ 7

Հինգշաբթի - Աշակերտները գրում են դասանիւթի հարցումների պատասխանը Աշխատանքային տետրակի մէջ՝ էջ 1

Ուրբաթ - Բառերի Գրաւոր՝ նախապէս ստուգելով բառերի եւ իմաստների իմացութիւնը





Սեպտեմբեր 8-11-ի Դասարանային աշխատանքները


Նպատակները՝

  • Ինքնուրոյն կարդալ եւ հասկանալ կարդացածը

  • Տպագրութեան փորձեր՝ հայերէն տառերով

  • Լեզուա-քերականական գիտելիքներ․ Աշակերտները կարող

են օգտուել "Փթիթ" կայք էջից

  • Նոր սովորած բառերով պարբերութիւններ գրել



Երկուշաբթի - Աշխատաւորների Օրը

Երեքշաբթի - Կարդալ եւ հասկանալ կարդացածը "Խօսի՛ր Հայերէն" էջ 8

Չորեքշաբթի - Լեզուական-քերականական գիտելիքներ՝ Վարժ․ տետրակից՝

էջ 13, 14 ,17

Հինգշաբթի - Բառագիտութեան բերանացի ստուգում

Ուրբաթ - Բառագիտութեան Գրաւոր


Սիրելի աշակերտներ և յարգելի ծնողներ, ձեզ եմ ուղարկում այս link-ը, այն արեւմտահայերէն է, դեռ արեւելահայերէն դասական ուղղագրութեամբ որեւէ բան չունենք; Այստեղ դուք կը գտնէք լեզուական եւ տրամաբանական ուսուցանող խաղեր, որոնք շատ հաճելի զբաղմունք կարող են լինել մեր սիրելի աշակերտների

համար։ Խնդրում եմ քաջալերէք ձեր զաւակներին զբաղուելու տեղադրուած բաժիններով։

Eastern Armenian


Հոկտ․ 12-16-ի Շաբաթ

Երկուշաբթի՝

Կարդալ էջ՝ 60 Արցախի Հիմնը(Քայլրեգը)

Ամբողջացնել վարժութեան էջ՝ 17-18 Բառագիտութեան բաժինը։

Երեքշաբթի՝

Պատասխանել վարժութեան գիրքի էջ՝ 18-19 ի հարցումներուն։

Չորեքշաբթի՝

Ա.-Խումբը կը կարդայ դասը էջ` 60

Լեզուական գիտելիքներ … Բարդ բառեր էջ՝ 20-22 # 1&2

Հինգշաբթի՝

Բ.-Խումբը կը կարդայ դասը էջ՝ 60

Լեզուական գիտելիքներ … Բարդ բառեր էջ՝ 22-23 # 3 1-10 Նախադասութիւն կազմել ։

Ուրբաթ՝ Ածանց եւ Արմատ Գրաւոր

Գ.-Խումբը կը կարդայ դասը էջ 60



Հոկտ․ 5-9-ի Շաբաթ

Ծրագիր` Ընթերցում։

Դասին նպատակը՝

Կարդալ եւ հասկնալ կարդացածը , որոնելով( փնտռելով ) բանալի բառերը , հասկնալ նաեւ կարդացածը։ Quizlet -ի հարթակին վրայ սորվիլ բառերը։Ճանչնալ արմատները եւ ածանցները բառերուն մէջ ։

Երկուշաբթի՝

Նախ-ընթերցում ։Աշակերտներուն ներկայացնել սլայտներով՝ որդան կարմիրի մասին ։ Որդան Կարմիրով նկարազարդուած մեր հին ձեռագիր մատեաններէն օրինակներ ցոյց տալ

Կարդալ դասը էջ` 9-10 բացատրել բառերը

Երեքշաբթի՝

Կարդալ դասը էջ` 9-10 բացատրել բառերը

Պատասխանել բերանացի էջ՝ 11 ի հարցումներուն։

Չորեքշաբթի՝

Ա.-Խումբը կը կարդայ դասը էջ` 9

Լեզուական գիտելիքներ … Արմատ եւ Ածանց էջ՝ 14-16

Հինգշաբթի՝

Բ.-Խումբը կը կարդայ դասը էջ՝ 9

Բառագիտութեան Խաղ Quizlet- Նախադասութիւն կազմել նոր բառերով։

Ուրբաթ՝ Բառագիտութեան Գրաւոր Quizlet- լաւ սորվի՛ր։

Գ.-Խումբը կը կարդայ դասը էջ 9

Լեզուական գիտելիքներ … Արմատ եւ Ածանց էջ՝ 14-16


Սեպտեմբեր 28- Հոկտ․ 2-ի Շաբաթ

Ծրագիր` Ընթերցում։ Դասին նպատակը՝

Կարդալ եւ հասկնալ կարդացածը , որոնելով( փնտռելով ) բանալի բառերը , հասկնալ նաեւ կարդացածը։ Քիչ մը մեքենագրելու (typing) փորձ , Quizlet -ի հարթակին վրայ սորվիլ բառերը։Ճանչնալ արմատները եւ ածանցները բառերուն մէջ ։

Երկուշաբթի՝

Կարդալ Առաջին դասը ՝էջ 4-5 բացատրել բառերը

Երեքշաբթի՝

Պատասխանել բերանացի էջ ՝ 6- ի հարցումներուն։

Չորեքշաբթի՝

Ա.-Խումբը կը կարդայ դասը էջ՝ 4-5

Լեզուական գիտելիքներ … Արմատ եւ Ածանց էջ՝ 11-12

Հինգշաբթի՝

Բ.-Խումբը կը կարդայ դասը էջ՝ 4-5

Բառագիտութեան Խաղ Quizlet- Նախադասութիւն կազմել նոր բառերով։

Ուրբաթ՝ Բառագիտութեան Գրաւոր Quizlet- լաւ սորվի՛ր։

Գ.-Խումբը կը կարդայ դասը էջ՝ 4-5

Լեզուական գիտելիքներ … Արմատ եւ Ածանց էջ՝ 13-15


Սեպտեմբեր 21- 25- ի Շաբաթ

Ծրագիր` Ընթերցում։ Դասին նպատակը՝

Կարդալ եւ հասկնալ կարդացածը , որոնելով( փնտռելով ) բանալի բառերը , հասկնալ նաեւ կարդացածը։

Վերյիշել՝ Վանկ եւ այբուբենի շարքը։

Quizlet -ի հարթակին վրայ սորվիլ բառերը։ Գրաւորի փորձ ։

Երկուշաբթի՝

NO SCHOOL : The Independence of Republic of Armenia

Երեքշաբթի՝

Վարժութեան Գիրք։ Էջ՝ 4-6 # 1,2

Չորեքշաբթի՝

Ա.-Խումբը կը կարդայ դասը էջ՝ 2

Լեզուական գիտելիքներ …Վարժութեան Գիրք։ Էջ՝ 7,8 # 4,5

Հինգշաբթի՝

Բ.-Խումբը կը կարդայ դասը էջ՝ 2

Տղու մը Օրագիրը Մաս Ա․Բառագիտութեան Գրաւոր Quizlet- ի վրայ լաւ սորվի՛ր։

Ուրբաթ՝

Գ.-Խումբը կը կարդայ դասը էջ՝ 2

Խօսակցութեան առիթ Ա.-Խումբի աշակերտներուն իրենց մանկութեան մասին



Սեպտեմբեր 14- 18- ի Շաբաթ

Ծրագիր` Ընթերցում։ Դասին նպատակը՝

Կարդալ եւ հասկնալ կարդացածը , որոնելով( փնտռելով ) բանալի բառերը , հասկնալ նաեւ կարդացածը։ Քիչ մը մեքենագրելու (typing) փորձ , ՝Quizlet -ի հարթակին վրայ սորվիլ բառերը։ Գրաւորի փորձ եւ քիչ մը վերաքաղ եւլն. ։

Երկուշաբթի՝

Կարդալ Առաջին դասը ՝էջ 1 -2

Երեքշաբթի՝

Պատասխանել բերանացի էջ ՝ 3 ի հարցումներուն։

Չորեքշաբթի՝

Ա.-Խումբը կը կարդայ դասը էջ՝ 1 -2

Լեզուական գիտելիքներ … ՀՈՄԱՆԻՇ ԵՒ ՀԱԿԱՆԻՇ

http://www.e-ptit.com/LanguageGames/Play/149?TID=1

Հինգշաբթի՝

Բ.-Խումբը կը կարդայ դասը էջ՝ 1 -2

Բառագիտութեան Խաղ Quizlet- Նախադասութիւն կազմել նոր բառերով։

Ուրբաթ՝ Բառագիտութեան Գրաւոր Quizlet- լաւ սորվի՛ր։

Գ.-Խումբը կը կարդայ դասը էջ՝ 1 -2

ՀՈմանիշ հականիշ հրահանգներ


Սեպտեմբեր 8- 11- ի Շաբաթ

Ծրագիր` Ընթերցում։ Քիչ մը մեքենագրելու (typing) փորձ , ՝Quizlet -ի հարթակին վրայ սորվիլ բառերու Գրաւորի փորձ եւ քիչ մը վերաքաղ եւլն. Հինգշաբթի Բառերու Գրաւոր։

Երկուշաբթի՝

Բարի Արձակուրդ ՝ Բանուորներու Տօն

Երեքշաբթի՝

Դասին նպատակը՝ Կարդալ եւ հասկնալ կարդացածը , որոնելով( փնտռելով ) բանալի բառերը , հասկնալ նաեւ կարդացածը։

Չորեքշաբթի՝

Լեզուական գիտելիքներ … ՀՈՄԱՆԻՇ ԵՒ ՀԱԿԱՆԻՇ

http://www.e-ptit.com/LanguageGames/Play/149?TID=1

Հինգշաբթի՝

Բառագիտութեան Խաղ

Ուրբաթ՝ Բառագիտութեան Գրաւոր Quizlet- https://quizlet.com/521782934 լաւ սորվի՛ր


Օգոստոս 31- Սեպտեմբեր4-ի Շաբաթ

Ծրագիր` Ընթերցում։ Քիչ մը մեքենագրելու (typing) փորձ , ծանօթացում ՝Quizlet -ի հարթակին եւ քիչ մը վերաքաղ եւլն.-

Երկուշաբթի՝ Կարդալ՝ «Մեծ Տան Բնակիչները եւ Վանայ Կատուն»։

Երեքշաբթի՝

Դասին նպատակը՝ Կարդալ եւ հասկնալ կարդացածը , որոնելով( փնտռելով ) բանալի բառերը , հասկնալ նաեւ կարդացածը։

Չորեքշաբթի՝

Լեզուական գիտելիքներու եւ ուղղագրական աշխատանք- վերաքաղ։

Ա.- Խումբի աշակերտները պիտի կարդան «Մեծ Տան Բնակիչները եւ Վանայ Կատուն» դասը:

Հինգշաբթի՝

Բառագիտութեան աշխատանիքի ծանօթացում , բացատրութիւն եւ դասարանային աշխատանք

Բ.- Խումբի աշակերտները պիտի կարդան «Մեծ Տան Բնակիչները եւ Վանայ Կատուն» դասը:

Ուրբաթ՝

Ընթերցանութեան շարունակութիւն եւ բառագիտութեան աշխատանքի շարունակութիւն։

Գ.- Խումբի աշակերտները պիտի կարդան՝ «Մեծ Տան Բնակիչները եւ Վանայ Կատուն» դասը:


Յաւելեալ աղբիւր։ Դասը կրնան նաեւ լսել այս կայքէն՝

https://www.youtube.com/watch?v=_CWSH4qpcq8&t=24s

  • Օգոստոս 24-28-ի Շաբաթ

Ծրագիր` Այս շաբթուան բոլոր դասերն ալ պիտի ծառայեն աշակերտներուն ծանօթացնելու մեր աշխատանքի ձեւին ։ Քիչ մը մեքենագրելու (typing) փորձ , ծանօթացում ՝Quizlet -ի հարթակին եւ քիչ մը վերաքաղ եւլն.-

Երկուշաբթի՝

Դասի եւ աշխատանքի ծանօթութիւն եւ ներկայացում։ Հեռակայ դասաւանդման օրէնքներու մասին ծանօթութիւն։Շաբթուան օրերու գործի բաժանում։

Երեքշաբթի՝

Դասին նպատակը՝ Կարդալ եւ հասկնալ կարդացածը , որոնելով( փնտռելով ) բանալի բառերը , հասկնալ նաեւ կարդացածը։ Դասը պիտի գտնէք Google Classroom ի մէջ։ Այս բոլորը մենք միասին պիտի ցուցադրենք դասարանին մէջ։

Չորեքշաբթի՝

Լեզուական գիտելիքներու եւ ուղղագրական աշխատանք- վերաքաղ։

Ա.- Խումբի աշակերտները պիտի կարդան Google Classroom-ի դասը:

Հինգշաբթի՝

Բառագիտութեան աշխատանիքի ծանօթացում , բացատրութիւն եւ դասարանային աշխատանք

Բ.- Խումբի աշակերտները պիտի կարդան Google Classroom-ի դասը:

Ուրբաթ՝

Ընթերցանութեան շարունակութիւն եւ բառագիտութեան աշխատանքի շարունակութիւն։

Գ.- Խումբի աշակերտները պիտի կարդան Google Classroom-ի դասը:


August 24-28th

Monday:

  • Armenian spoken language improvement

  • General revision of grammar

Tuesday:

  • Students make sentences using words they decide to use

Wednesday:

  • Students write and read a short story using words they decide to use

Thursday:

  • Grammar: syllables

  • Students will repeat words and divide them into syllables

Friday:

  • Grammar game: who can form more words and divide them correctly into syllables