ՀՊՄՀ պատմության թանգարանը և ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, Գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի հետ համատեղ ներկայացնում են <<Հին ու նոր>> խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն:
Ցուցադրությունը կազմակերպել են ՀՊՄՀ պատմության թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը, ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, Գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ասիստենտ Արմեն Խաչատրյանը։Ցուցահանդեսի կայացման համար աշխատել են ՀՊՄՀ պատմության թանգարանի աշխատակից Կարինե Սողոմոնյանը,Լիլիթ Սեպյանը և լուսանկարիչ Արամ Խաչատրյանը։ Ներկայացված հին լուսանկարները այսօր պահվում են թանգարանի ֆոնդում, նոր լուսանկարների հեղինակների մի մասը Գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողներ են համակարգող Արմեն Խաչատրյան։ Ցուցադրությանը աջակցել են ՀՊՄՀ կրթության էլեկտրոնային կառավարման բաժինը բաժնի պետ՝Արփիկ Ափրիկյան և Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը վարչության պետ Դիանա Մարկոսյան ։ Ցուցադրությունը ներկայացնում է ՀՊՄՀ պատմության վերաբերյալ հին արխիվային լուսանկարներ, մեր ժամանակների պատմության լուսանկարների համադրությամբ:<Հին ու նոր> խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի հին լուսանկարներում կարևորվում է բուհի անցած ուղին, նոր լուսանկարներում արժեվորվում է բուհի հարատև շարունակողականությունը։Այս ցուցադրությունը դիտողի մոտ սեր է առաջացնում բուհի,ուսման նկատմամբ կարևորելով ուսուցման գործընթացը ։ Ցուցադրությունը շարունակ համալրվելու է նոր աշխատանքներով։<Հին ու նոր> խորագրով ցուցադրության լուսանկարների համադրոմը համատեղ քննարկվում է ՀՊՄՀ պատմության թանգարանում և գրվում է լուսանկարի բացատրությունը։