Ցուցահանդեսի  մասին

Ստեղծագործագործական   ուղի  ցուցահանդեսում  ներկայացված   աշխատանքները  արժանի  են  գովեստի  խոսքերի  քանի,որ   հեղինակաները  մեծամասնությամբ   երիտասարդ   իր   նոր  սկսող  գործիչներ  են։

Շնորհավորում  եմ  բոլոր  մասնակիցներին  և   կազմակերպիչներին   հետաքրքիր   ցուցահանդես   անցկացնելու  համար։


Ռեժիսոր,ՀՊՄՀ   Կուլտուրայի   ֆակուլտետի   Օպերատորության,գեղարվեստական   լուսանկարչության   ամբիոնի  դոցենտ  Արման   Չիլինգարյան


Հիանալի   աշխատանք  է   կատարված։  Շնորհավորում  եմ  մասնակիցներին   և  իհարկե   կազմակերպիչին   դասախոս   Արմեն  Խաչատրյանին     

 ՀՀ  արվեստի   վաստակավոր   գործիչ,ՀՊՄՀ   Կուլտուրայի   ֆակուլտետի   Օպերատորության,գեղարվեստական   լուսանկարչության   ամբիոնի  պրոֆեսոր  Սամվել   Սևադա


Հետաքրքիր ցուցահանդես էր ։ Շնորհակալություն կազմակերպիչներին 

Kamera.am   ֆոտոտեսատեխնիկայի  մասնագիտակցված   խանութի   հիմնադիր  ղեկավար  Հայկազ   Գևորգյան


Կեցցեք  շատ  էֆետիվ   աշխատանք ։ՈՒսանողները  հետաքրքիր  աշխատանքներ   են  ներկայացնում։

Ռեժիսոր   Կարո   Բալյան  


Ամեն  մի  լուսանկար  իր  ասելիքն  ունի։

Ինչպես  և   սպասելի  էր,այս  անգամ  ևս  հետաքրքիր  լուսանկարներ  էին  ներկայացրել   ապագա   պրոֆեսիոնալները։ Ազատ  է   մտքի  թռիչքը։Նրանք   փորձում   և  ձգտում  են  կադրեր  որսալ  իրենց  շուրջը  և  այն  միջավայրում  որոնք   երևան  են   գալիս  ամենատարբեր  առիթներով։Այս  դեպքում   կերպարներն  էլ  հետաքրքիր են   եթե   ամգամ   լուսանկարի  հերոսը  Ամենայն  Հայոց   Կաթողիկոսն  է  Գարեգին  Երկրորդը։  Ընդհանրապես   հեղինակաները  ուշագրավ  կերպարներ  են   գտել,անկախ  նրանից  երեխա  են,երիտասարդ,համերկրացի  թե   օտարական  կամ   հայ   մտավորական  ծանոթ,անծանոթ,հայտնի  և  անհայտ։ Կարևորը  կերպարն  է։Համարյա   բոլոր  լուսանկարներում  առկա  է  հենց  այդ  կերպարի  մոտեցումը,անկախ  դա   հնդիկ   երիտասարդի   հայացք   է,թե  հայ   երիտասարդի  դիմանկարը։ Ամենակարևորը,որ   լուսանկարները  գտնում  են  այն  ոսկե   պահերը,որոնք   բովանդակային  ասելիք  ունեն։  Ինչ  խոսք,նման  ցուցադրությունները  դժվար  է  պատկերացնել  առանց   բնապատկերների  որոնց   նկատմամբ  հետաքրքրություն  կա,եթե  անգամ  ապագա  լուսակարիչը   բնական   միջավայր  է  ցանկացել  տեսնել  թռչյուններով  և  ձիով   հանդերձ։ Կամ   նման   մի  միջավայր  ուր   գլխավոր   դերակատարը  ամպերն  են  կամ   եկեղեցին  իրենց   ինքնատիպույամբ։Հեղինակները  չեն   մոռացել  կյանքը  ինչպես,որ  է  գործոնը,որի  դետալները  կարող  ե  հիշեցնել  մեր  իրականության  մասին։ Դա  կարող  է  լինել  կողովի  մեջ  դրված   հացը,  կամ  գդալներում  նռան  հատիկները։ Ինչ  խոսք  ապագա  լուսանկարիչները  ուշադիր  են  եղել   արվեստի  գործիչների   նկատմամբ  Հակոբ   Ավետիքյան,Մարտին  Վարդազարյան,Արա   Գևորգյան,Լևոն  Աթոյանց  և  ուրիշներ  ձգտել  ներկայացնել  նրանց  դիմանկարները։Այս  ցուցադրության  ամեն  մի  լուսանկար  իր  ասելիքն  ունի ։Ներկայացված  աշխատանքները  հաջողված  են,ակնառու  է  դասախոսների  աջակցության  արդյունքները։ Մի  քանի  անգամ  այս  նույն  լուսանակրները  նայելուց  հետո  ուզում  ես   հասկանալ  ,որ  պահը  հրաշք   է  առավել  ևս,եթե   այն  ասելիքդ  փոխանցում  է  ապագային  բնապատկերների,կերպարների,կյանքի  և  իրականության  ակնթարթների  տեսքով։Ստեղծագործական  հաջողություններ  եմ  մաղթում  ապագա  լուսանկարիչներին։                                  


Սերգո   Երիցյան

Բանասիրական  գիտությունների  դոկտոր,պրոֆեսոր



Գեղարվեստական   մշակույթն  ունի  հարուստ  պատմություն։Նրա  էությունն  ու  մշակութաբանական  սահմաններն  ճանաչելու  համար  տեղեկատվական  նշանակություն  ունեն  նաև  մշակութային  արժեքներին   վերաբերող  ցուցահանդեսներն  ու  ցուցադրությունները։Այդ  տեսանկյունից  լավագույն  օրինակ  է  Խ․Աբովյանի  անվան  ՀՊՄՀ   Կուլտուրայի  ֆակուլտետի   Օպերատորության,գեղարվեստական  լուսանկարչության  և  ՍՄԳ ամբիոնի   կողմից   կազմակերպած  ամբիոնի  վարիչ  Ռ․Յու  Երզինկյան,ամբիոնի  ասիստենտ   Ա․Ա․ Խաչատրյան  <Ստեղծագործական  ուղի>  խորագիրը  կրող  ցուցահանդեսին՝   ուսանողների    անմիջական մասնակցությամբ  ու  ներկայացրած    աշխատանքների   բազբազանությամբ։                                     

Ցուդրությունը   աչքի  է  ընկնում  հարուստ  բովանդակությամբ ՝  հայակական  բնաշխարհին   նվիրված  պատկերներով,պատմամշակությաին  հուշարձաններով,մշակությաին  գործիչների  լուսանկարներով։Տպավորիչ  են  հատկապես   Դիանա   Գևորգյանի,Էմմա  Դանիելյանի,Արամ   Խաչատրյանի,Հակոբ   Եղիազարյանի,Արփինե  Կարապետյանի,Հովհաննես  Տերտերյանի,Նանե  Ալեքսանյանի  և   մյուս  հեղինակների  աշխատանքները,որոնք  զգացնել  են   տալիս  ոչ  միայն  կրթական  գործընթացում   ստացած   նրանց  գիտելիքների ,նրանց   ստեղծագործական  անշեղ  ուղու  մասին։


Գագիկ  Սուքիասյան

Խ․Աբովյանի  անվան  ՀՊՄՀ  պրոֆեսոր