Լուսանկարչական

ցուցահանդես

ՀՊՄՀ-ում

Фотовыставка в АГПУ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի և Կրթության էլեկտրոային կառավարման բաժնի նախաձեռնությամբ մեկնարկում է գեղարվեստական լուսանկարների էլեկտրոնային ցուցահանդես։ Այստեղ շարունակաբար կներկայացվեն մեր ուսանողների, դասախոսների և մեր հյուրերի՝ անվանի լուսանկարիչների, աշխատանքները։


ՀՊՄՀ Լուսանկարչական ցուցահանդես ASPU Photo Gallery-ում ստեղծվել է մրցույթներ և քննարկումներ բաժինը , որտեղ անցկացվում են քննարկումներ լուսանկարների վերնագրերի վերաբերյալ։Մրցույթներ և քննարկումներ բաժնում տեղադրված են լուսանկարներ , որոնք վերնագրված չեն։ Լուսանկարների վերնագրերը կարող եք ուղարկել khachatryanarmen29@aspu.am էլ․փոստին։ Լավագույն վերնագրերը կտեղադրվեն ՀՊՄՀ Լուսանկարչական ցուցահանդես կայքում։

Գործընթացը համակարգում են ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա․Ռ Մարտիրոսյանը և ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և ՍՄԳ ամբիոնի դասախոս Ա․Ա․ Խաչատրյանը։





Հոլովակը պատրաստեցին ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, Գեղարվեսկան լուսանկարչության և ՍՄԳ ամբիոնի, օպերատորության բաժնի ուսանողներ՝ Հ․ Չավուշյանը, Պ․ Չարչօղլյանը։ Մտահաղացումը դասախոս՝ Ա․Ա․ Խաչատրյանի։