Հայաստանի Հանրապետություն աշխատավարձերի մասով գործում են հետևյալ հարկատեսակները, սոցիալական վճարները և տուրքերը


Եկամտահարկ. Եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 20%։ ՏՏ ոլորտի լիցենզավորված ընկերությունների համար եկամտային հարկը կազմում է 10%:

---------------------------------------------

Կենսաթողակային համակարգ, սոցիալական մուծում. Պարտադիր մասնակցույթուն - Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից` ծնված 1974թ և դրանից հետո: Կամավոր մասնակցություն - Մինչ 1974թ. ծնվածները, ինչպես նաև ինքնազբաղված անձիք` անկախ տարիքից:

Պարտադիր մասնակիցների համար հաշվարկը հետևյալն է. պարտադիր կուտակային վճարի չափը կազմում է անձի բազային եկամտի 10%-ը.

Կուտակային համակարգին մինչև 2018թ հուլիս ամիսը կամավոր միացած անձանց համար գործում են պարտադիր մասանկիցների համար նախատեսված պայմանները։ 2018թ.-ի հուլիսից համակարգին կամավոր միացած անձանց համար կուտակային վճարի չափը 5% է եթե բազային եկամուտը չի գերազանցում 1,125,000 դրամը և 56,250 դրամ՝ եթե գերազանցում է։

---------------------------------------------

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները կատարվում են հետևյալ դրույքաչափերով.

Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1500 դրամ

100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ

200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ

500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ

1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ

---------------------------------------------

Աշխատավարձի հարկերը առցանց հաշվարկելու լավագույն տարբերակը «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչն է։

Աշխատավարձի հաշվիչը հնարավորություն է տալիս պարզ և մատչելի կերպով հաշվարկել աշխատավարձի չափը, հարկերը և այլ վճարների չափերը։Հաշվիչի միջոցով կարելի է հաշվարկել և՛ մաքուր աշխատավարձը (հարկերից հետո)՝ նշելով գրանցված աշխատավարձի չափը, և՛ գրանցված աշխատավարձը (մինչ հարկումը)՝ նշելով մաքուր աշխատավարձը։ Եկամտային հարկի, Կուտակային կենսաթոշակային համակարգի սոցիալական վճարի, Զինծառայողների աջակցության հիմնադրամի դրոշմանիշային վճարի մասին տեղեկատվությունը տրվում է ինչպես թվային, այնպես էլ տեքստային տարբերակով, ինչը ֆինանսների բնագավառից հեռու օգտատերերի համար ավելի հասկանալի է։