Winter School

Ամսի 12։ Սևաբերդ

Ձմեռային ճամբարի ամփոփում։

Ամսի 12-ին մենք գնացինք՝ Սևաբերդ: Ճանապարհին տեսանք կիսատ թողնված ձնեմարդ, որը փորձեցինք ավարտին հասցնել, սակայն չհաջողվեց, ժամանակը չհերիքեց: Ճանապարհի ընթացքում մեր ավտոբուսը երկու անգամ չկարողացավ հաղթահարել բարձունքը, ինչը մեզ բավական հոգնեցրեց: 

Մնացած ճանապարհը հաջողությամբ անցանք և օգտվելով առիթից՝ սահեցինք ներքեև սահնակներով: Հետ գնալիս տեսանք սպիտակ շուն, որին անվանակոչեցինք @mskh.am: Շունը փափուկ էր, սակայն շատ էր մազ թափում(մազերը կպնում էին ձեռքերիս): Արդյունքում, երբ ձեռքերս լցվում էին մազերով, չէի կարողանում ուտել ձյունը, թեև այն շատ համեղ էր: Դրանից հետո մենք ետ էինք վերադառնում։

Ճամբարի գրեթե բոլոր օրերը մենք խաղում էինք սեղանի խաղեր։ Ճամբարի 2 շաբաթվա ընթացքում մենք, ունեցանք 2 դաս։ Որտեղ մարդիկ եկել և սովորացնում էին մեզ թե ինչպես սարքել գովազդ և թե ինչպես օգտվել wikipedia-ից, քանի որ մեր դպրոցի մեծամասնությունտը չգիտի։ Նաև երկրորդ շաբաթվա ընթացքում մենք որոշեցինք, որ ճամբարի վերջին շաբաթվա՝ հինգշաբթի օրը մենք կգիշերենք դպրոցում(Իմ կարծիքով դա շատ լավ միտք է ճամբարը շատ ավելի հավես սարքելու համար)։

Այսօր ամսի 22-ին մենք սկսեցինք խորը ուսումնասիրել google workspace։ Այդ պատճառով ես գրում եմ իմ այս տեքստը google sites-ի մեջ այլ ոչ թե իմ բլոգում։