Պատանի ծրագրավորողների ակումբ
STEM expo 2024
Ապրիլի 10, 2024թ․ Տավուշի մարզ, գ․ Ենոքավան
2023-2024թթ․ Տավուշի մարզի վեց դպրոցներում՝ Իջևանի վարժարանում, Գետահովիտի, Աչաջրի, Վազաշենի, Այրումի և Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցներում, ARPA Institute-ի կողմից իրականացվել է Stemar դպրոցական կրթական ծրագիրը։ Ապրիլի 10-ին STEM EXPO 2024-ում ամփոփվելու է ԲՏՃՄ համապարփակ ուսումնառության 2023-24 ծրագիրը։ Կրթահամալիրից փոքր խումբ գործուղվում է մասնակցելու էքսպոյին։
Մասնակիցներ՝
1․ Հերմինե Անտոնյան՝ դասավանդող
2․ Արման Ենգիբարյան՝ դասավանդող
3․ Դավիթ Մազլումյան՝ 11-րդ դասարան
4․ Մկրտիչ Պապիկյան՝ 11-րդ դասարան
5․ Մարիա Տիշաքճեան՝ 11-րդ դասարան
Նոր ուսումնական հարթակներ
Գարնանային մանկավարժական ճամբար 2024
Մարտի 25-28-ը, ժամը՝ 12:50-13:30, ՏՏ լաբ
Մարտի 25–27–ը, ժամը՝ 10։30–11։15, ընթերցասրահ, ավագ դպրոցի համար
Մասնակիցները՝ կրթահամալիրի դասավանդողներ
Ծրագրում՝
Moodle կրթության կառավարման համակարգը։ (3 օր)
Google for education ուսումնական հարթակը։ (1 օր)
Արդյունքում՝ ուսուցիչները կունեն իրենց հաշիվները հարթակներում, կստեղծեն դասընթացներ, դասերը կկազմակերպեն հարթակներից որևէ մեկում։ Փորձարկման արդյունքները կներկայացվեն Մայիսյան հավաքին։
Հանդիպում SOLVX-ի ներկայացուցիչների հետ
Մարտի 15-ին, ժամը՝ 14։30-ին, ՏՏ լաբում
Solv Academy-ն արտադպրոցական կրթական մոդել է, որի նպատակն է ապահովել սաների դինամիկ ուսուցման ուղին՝ խթանելով ապագայիս նորարարությունն առաջ մղող առանցքային STEM հմտությունների փոխկապակցված զարգացումը։
Հանդիպման ժամանակ հյուրերը կներկայացնեն SolvX Academy կրթօջախը, ծրագրերն ու ընձեռնվող հնարավորությունները։
Ուսումնական այց Դիջիթեյն
Փետրվարի 7-ին, ժամը՝ 13։30-ին:
«Դիջիթեյն»–ը Հայաստանի առաջատար ՏՏ-ընկերություններից մեկն է։ «Դիջիթեյն»–ը ծրագրային ապահովման ընկերություն է, որը ստեղծում է օպտիմալ լուծումներ բիզնեսի համար: Digitain–ն այսօր ունի 55-ից ավել գործընկեր ամբողջ աշխարհում։
Այցի ընթացքում սովորողները կծանոթանան ընկերության մատուցած ՏՏ ծառայություններին։ Այն կնպաստի նաև սովորողների մասնագիտական կողմնորշմանը։
Զախրաբեկյան Ալբերտ՝ 12–րդ դասարան
Հարությունյան Տիգրան՝ 12–րդ դասարան
Մանուկյան Նարե՝ 12–րդ դասարան
Մազլումյան Դավիթ՝ 11–րդ դասարան
Ենոքյան Գրիշա՝ 11–րդ դասարան
Պապիկյան Մկրտիչ՝ 11–րդ դասարան
Աիդի Հայկ՝ 11–րդ դասարան
Միհրանյան Արտյոմ՝ 11–րդ դասարան
Գաբոյան Կորյուն՝ 9–րդ դասարան
Գևորգյան Արսեն՝ 9–րդ դասարան
Անտոնյան Հերմինե՝ դասավանդող, ուղեկցող
STEM կրթական ոլորտում համագործակցության առաջարկ
Փետրվարի 2–ին, ժամը՝ 11։00, ՏՏ լաբորատորիայում
Հանդիպում Քյուբի էդուքեյշն լաբի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Բարեղամյանի հետ։
Նպատակը՝ քննարկել կրթահամալիրի և Քյուբի լաբի հնարավոր համագործակցությունը։
Ընկերության կողմից առաջարկվող դասընթացներն են՝ Lego Education, Lego Electro, Scratch jr, Robotics, Scratch, Arduino, Python։ Քյուբի լաբի Ֆեյսբուքյան և Ինստագրամյան էջերը։
ՏՏ սովորող սովորեցնողների լաբորատորիա
Փետրվարի 1, ժամը՝ 9։20-10։30, ՏՏ լաբորատորիա
Վրաստանի ԿԳ նախարարի այցը կրթահամալիր
Սովորող սովորեցնող միաժամանակյա երկու պարապմունք․
Դավիթ Մազլումյան և Արևմտյան դպրոցի սովորողներ՝ ռոբոտաշինություն։ Սովորողները ներկայացնում և գործարկում են իրենց ստեղծած գծին հետևող, հեռակառավորվող ռոբոտները։
Մարիա Տիշակճեան և Արևելյան դպրոցի սովորողներ՝ շարժական պատկերների ստեղծում։ Սովորողները հայ նկարիչների հայտնի նկարներից ստեղծում են անիմացիաներ։
Աշխատանքային հանդիպում #1
Ժամը՝ 13։30–14։30, ՏՏ լաբորատորիայում
2024թ. հունվարին արված աշխատանքը կրթահամալիրում ինտերնետի, ներքին ցանցի բարելավման ուղղությամբ. ներկայացնում են Տիգրան Հակոբյանը, Սեն Միքայելյանը։
Հանրակրթական Դիջիթեքի առաջադրած լուծումները. ներկայացնում եմ Հերմինե Անտոնյանը, Սյուզի Հակոբյանը, Գնել Հարությունյանը։
Ինտերնետ ծառայությունների նոր փաթեթի գնման ուղղությամբ արված աշխատանք. արդյունք։
Աշխատանքային հանդիպում #2
Ժամը՝ 14։30–15։30, ՏՏ լաբորատորիայում
Google workspace հարթակի ակտիվացումը կրթահամալիրում, Ծաղկունքի, Դդմաշենի և Վարսերի դպրոցներում։
Ընթացիկ վիճակը, խնդիրները։
Մասնակիցները՝ Աշոտ Բլեյան
Յուրա Գանջալյան
Հանս Քրիստոֆ
Հերմինե Անտոնյան