Աշխատանքային նյութեր

ՏՊԱԳՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՁԵՌՆԱՐԿՆԵՐ, ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ 

ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,  ՁԵՌՆԱՐԿՆԵՐ


ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ, ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ 

 ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ

ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐ

1980 թ-ից՝ «Դպրատուն» գրական, մշակութային, ուսանողական խմբակի` Գեղարվեստի թատրոնի հիմնադիր, ղեկավար. կից լույս է ընծայվում նաև ուսանողական «Նարեկ»  պատկերազարդ պատի թերթը:

1987 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից սկսած Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ընթացքում եղել է շարժման առաջամարտիկներից մեկը: Հանդիսացել է որպես ակտիվ, անզիջում  գաղափարական մարտիկ:

Շարժման ակտիվ նախանձախնդիրներից, նախաձեռնողներից և մասնակիցներից է (արգելված ցուցահանդեսների  կազմակերպում` ընթերցասրահում-1987 թ., նոյեմբեր, գաղտնի փաստաթղթերի ստորագրում (նաև ուսանողների հետ` ԱրՊՀ նիստերի դահլիճում կազմակերպված` Արցախյան քաղաքական հիմնահարցի` Մայր հայրենիքի հետ վերամիավորման հիմնախնդրի հետ կապված` ուղղված ԽՍՀՄ կենտկոմի քարտուղար Մ. Ս. Գորբաչովին), համաժողովրդական հանրահավաքների ու ցույցերի մասնակցում` հանրապետության հրապարակ և այլն, հաճախ` ղեկավարում, հանրահավաքներում` հրապարակային ընդգծված ելույթներ):

1989 թ. մասնակցել է «Ամարաս»  բարեգործական միության ստեղծմանը, ընտրվել  քաղաքային միության անդամ:

Հանդես է գալիս նաև գրական Զինաիդա Առաքելյան-Բալայան, Արցախուհի, Զինաիդա, ՈՒ  ՅՈՆ  ԻԿ  անուններով: