Միասնական ծրագրերի հարթակի նպատակն է, բոլոր միության անդամները տեղեկացված լինեն միմյան կազմակերպությունների իրականացվող ծրագրերից, և հարկ եղած դեպքում հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել:
Միասնական հարթակի առավելությունները:
Բարեգործական ծրագրեր իրականացնելիս, կազմակերպությունները հաճախ իրարից տեղեկացված չլինելով, լինում է, որ նույն ծրագիրը երկու տարբեր կազմակերպություններ իրականացնում են մեկ վայրում, այդպիսով շահառուները կրկնակի աջակցություն են ստանում, այն դեպքում, երբ կարող ենք ծրագրի հասցեն փոխելով շահառուների քանակը կրկնապատկել
Շատ կազմակերպություններ իրականացնում են ծրագրեր իրենց գործունեության մարզից/քաղաքից դուրս, միասնական հարթակի միջոցով, Ձեր այցելած վայրում գտնվող Միության անդամ կազմակերպությունները հնարավորության և/կամ հարկ եղած դեպքում կարող են աջակցել Ձեզ և Ձեր ծրագրին
Ձեր ծրագիրը հայտարարագրելու միասնական հարթակում, միության գրանցված կամավորները կարող են տեսնել Ձեր ծրագրերը, և եթե Ձեր ծրագրի համար հարկավոր են կամավորներ, ապա կկարողանան գրանցվել անմիջապես ծրագրին որպես կամավոր, և միասնական հարթակում կկարողանաք տեսնել բոլոր գրանցված կամավորների տվյալները:
Յուրաքանչյուր կազմակերպություն ազատ է հայտարարելու իր ծրագրերը, իհարկ է ողջունելի կլինի, երբ բոլորը կիսվեն իրենց ծրագրերով, որտեղ կարող են այլ միության անդամներից դիմել Ձեզ և աջակցել Ձեր ծրագրին
Մեր նպատական է ունենալ ակտիվ գործունեություն, իսկ այն միության անդամները ովքեր չեն հետևում միության գործունեության կանոններին նրանց անդամակցությունն ենթակա է կասեցման:
Չի կարելի Միասնական հարթակից միայն օգտվել, այլ նաև պետք է օգնել
Չի կարելի կեղծ ծրագրեր կամ միջոցառումներ տեղադրել
Չի կարելի կամավորների տվյալները կիսվել այլ կազմակերպության հետ (տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներից ելնելով)