Դարձի ՛ր Գրաունդ Արտ Ֆեստի մի մասը ու լցրու ամառդ գունեղ ու տպավորիչ հիշողություններով։ Մի խումբ երիտասարդ արվեստագետների համագործակցության արդյունքում ծնվել է Գրաունդ Արտ Ֆեստը։ Նրանք ստեղծագործում են Գյումրու՝ ինչպես մարդաշատ հանրային վայրերում, այնպես էլ ոչ այնքան հայտնի տարածքներում, որոնց մի մասը հիմա լքված են։

Փառատոնը բաղկացած է տարբեր բնույթի արվեստային միջոցառումներից, ինչպես օրինակ ցուցահանդեսներ, համերգներ, ներկայացումներ, փերֆորմանսներ, ֆիլմերի բացօթյա դիտումներ և այլն։

2021-ի հուլիսից 22 արվեստագետ 6 երկրներից կհանգրվանեն Գյումրիում և մեկ ամիս շարունակ կստեղծագործեն միասին։ Իրենց ստեղծագործություններով կկիսվեն Ձեզ հետ Գրաունդ մշակութային փառատոնի շրջանակներում՝ Օգոստոսի 6,7,8-ին։

Քանզի յուրաքանչյուրիդ հետ այդ օրերը կիսելը չափազանց կարևոր է մեզ համար, կանենք հնարավորինը՝ միջոցառումների հասանելիությունը ապահովելու համար։ Փառատոնի մուտքը անվճար է, իսկ բոլորիդ ներկայությունը խիստ ցանկալի։

«ԳՈՒՐԲԱՆ» նախագիծը համաֆինանսավորվում է Երևանի Գյոթե կենտրոնի, Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադրամի, Բավարիայի մշակույթի և գիտության նախարարության, Հայաստանի ԿԳՄՍ նախարարության և այլ տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից։

coolest summer point in Armenian #artlife #GroundArtFest will welcome you with the artistic installations, performances, concerts, workshops, film screenings etc. developed during the #GUrbanResidency 2021 by 22 artists from 6 countries. The residency program evolved in specific Grounds of public areas of Gyumri city. We intend to rediscover the cultural heritage of site-specific locations by artistic interventions within them. Our artists based in Armenia & Germany work intensively in order to transform the city to an independent art platform!

Join us to explore #GroundArtFest! Live Site Specific Art Fest is excited to share with you these fantastic days in Gyumri! #SaveTheDate 6-7-8 august 2021!