Հայրենաճանաչությունը սկսվում է դպրոցական ուսուցողական էքսկուրսիաներից:
Գարունը հրաշալի սեզոն է՝ սեփական հայրենիքի գանձերը բացահայտելու համար:
Հատուկ դպրոցականներին առաջարկում ենք ճանաչողական տուր Գյումրիում՝ գունեղ ավտոբուսով:
5 կանգառ, որոնց ընթացքում աուդիոուղեկցորդը կպատմի քաղաքի մասին հետաքրքիր պատմություններ, և պատմությունները պարբերաբար կընդմիջվեն երաժշտությամբ: Յուրաքանչյուր կանգառում ձեզ կտրվի հնարավորություն՝ իջնելու, ծանոթանալու տեղանքին, որի ժամանակ ուղեկցորդը առավել մանրամասն կնեկայացնի տվյալ վայրի հուշարձանները, այնուհետև ավտոբուսը կշարժվի հաջորդ կանգառ:
Կանգառները հետևյալն են.
Կանգառ 1-Կայարանամերձ հրապարակ
Կանգառ 2-Թատերական հրապարակ
Կանգառ 3-Գորկու զբոսայգի
Կանգառ 4-Մայր Հայաստան (Սև բերդ)
Կանգառ 5-Վարդանանց հրապարակ
Արժեքը հատուկ դպրոցական խմբերի համար 15000 դրամ է (20 նստատեղ)
Ցանկության դեպքում հնարավոր է լանչբոքսերի պատրաստում
Հարցերի կամ ամրագրումների համար