Խառնարան / Crater
Խառնարան / Crater
<<Դուք, որ ընթացքից եք միացել, ի՞նչ կարող եք պատմել սկզբի կամ վերջի մասին>>...
Աղմուկը հոգնեցնում է ավելի, քան կյանքն իր բոլոր հուսահատություններով։ Ինքս կամենում եմ կանգնել կենտրոնում, որտեղ պետք է ավարտվի հորիզոնում այրվող աստղը։ Օրվա այս ժամերը հաղթահարված են միայն տիեզերքում։ Ինչ-որ ճանապարհ դեռ անցնելու և կրկին վերադառնալու հույսով... Աշխարհը դինամիկ շարժման մեջ է. ոչինչ չի կարող մնալ անփոփոխ, առնվազն թեկուզ նրա համար, որ անգամ հողն է շարժուն։ Այսօրվա սեղմվելդ վաղն ընդարձակվելու պայման է, ու ինչքան շատ, այնքան վաղը մոտ է, ու ինձ այնքան չի մտահոգում այսօրվա խավարը, ինչքան վաղը կրկին ունենալու պայմանը... Այսպիսին է բովանդակությունն այս շարքերի։ Ընդունել կարողանալ կրկնության գաղափարը, այլ ո՛չ արգելք համարել․․․