Ճագում (մղամուճ) սպիտակ - Омела белая - Viscum album

Մշտադալար, կիսամակաբույծ փոքր թուփ է: Աճում է հիմնականում լայնատերև ծառերի՝  բարդիների, խնձորենիների, կաղնիների վրա: Տերևները կաշվենման են, բաց կանաչավուն, էլիպսաձև,  զույգ-զույգ դասավորված: Ծաղիկները հավաքված են փնջերով՝ 5-6 ական: Հատապտուղը հյութալի է , սպիտակ կամ դեղնավուն: Հրաշալի կեր է թռչունների համար: Հատապտուղները սոսնձանյութ են պարունակում և հաճախ կպչում են թռչունների կտուցներին: Թռչունն էլ, որպեսզի ազատվի սոսնձված պտուղից, կտուցը քսում է ծառի խորդուբորդ կեղևին: Պոկված սերմն ընկնում է կեղևի ճեղքի մեջ և խոնավության դեպքում՝ ծլարձակում: Արմատները ներթափանցում են ծառի բնափայտի մեջ և կլանում ջուր և սննդանյութեր: Դրա
հետևանքով տուժում է ծառը, ընկնում է մշակաբույսերի բերքատվությունը:

Պատկանում է փոկածաղկազգիների ընտանիքին (Santalaceae):

Տարածված է Կովկասում, Եվրոպայում, Փոքր ԱՍիայում: Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսային շրջաններում և Զանգեզուրում, հիմնականում պտղատու այգիներում:

Հնուց օգտագործվում է ժողովտդական բժշկության մեջ:

Comments