Join Our Discussion

Թխկի - Клён - Acer L.

Թխկիները պատկանում են սապինդազգիների ընտանիքին (Sapindaceae), (նախկինում դասակարգվում էին թխազգիների ընտանիքին): Լայնորեն տարածված են հատկապես Հյուսիսային կիսագնդում:

Տերևաթափ ծառեր են (բացառությամբ Միջերկրյածովյան և Հարավասիական մի քանի տեսակների):


                                     Թխկի բարձրլեռնային, Клён Траутветтера

                                                    (Acer trautvetterii)

Որպես անհետացող տեսակ գրանցված է հայկական «Կարմիր գրքում»:



 Ժամանակին բարձրլեռնային թխկիները լայնորեն կիրառվում էին բարձրլեռնային վայրերի կանաչապատման բնագավառում:
Այս մի քանի ծառերը պահպանվել են Գավառի անտառտնտեսության տարածքում:

Բարձրությունը հասնում է մինչև 15-16 մ: Ունի լայն ճյուղատարած սաղարթ: Բունը հզոր է, ծռմռված, մինչև 1 մ տրամագծով: Կեղևը մոխրագույն է, հարթ: Տերևները կլորավուն են հինգբլթականի, սրտաձև հիմքով: Ծաղիկները սպիտակավուն են, հավաքված ողկույզներում: Թևապտուղները վառ կարմիր են: Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին:

Հայաստանում հանդիպում է միայն հյուսիսարևելյն շրջաններում, վերին անտառային գոտում, ծովի մակերևույթից  1700 մ-ից  բարձր  վայրերում:

Խոնավասեր է, ցրտադիմացկուն, ստվերադիմացկուն, գերադասում է սննդանյութերով հարուստ հողեր: Մեղրատու է: Հյութը պարունակում է մինչև 3% շաքար:   

                                                     Թխկի դաշտային, Клён полевой

                                                 (Acer campestre)

  Նկարներն արվել են Երևանի բուսաբանական այգում (1) և Տավուշի անտառներում (2,3):

 













Թխկու այս տեսակը կարելի է տարբերել մյուսներից տերևների փոքր չափերով ու կորություններով: Մեզ մոտ դաշտային թխկին հանդիպում է հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում, Զանգեզուրում, Մեղրիում, հիմնականում խառը՝ կաղնեբոխային անտառներում, ծովի մակերևույթից մինչև 1990 մ բարձրությունների վրա:


                                                        Թխկի թաթարական, Клён татарский

                                                               (Acer tataricum)





                                       Ծաղկած թաթարական թխկիները Ծիծեռնակաբերդի այգում:

Թաթարական թխկին մեզ մոտ վայրի վիճակում չի հանդիպում, սակայն ժամանակաին լայնորեն օգտագործվում էր կանաչապատման բնագավառում: Շատ գեղեցիկ փոքրիկ ծառ է, առատորեն ծաղկում է խիտ ծաղկահուրաններով: Ծիծեռնակաբերդի այգում դեռ կարելի է տեսնել այս գեղեցիկ թխկու մի քանի ծառեր: Լավ մեղրատու է: Ծաղիկներն ու պտուղներն օգտագործվում են ժող. բժշկության մեջ:


                                        Թխկի սրատերև, Клён остролистный

                                                  (Acer platanoides)




                                             
                                              Թխկի վրացական Клён грузинский 
                                                                 (Acer ibericum)








                                           



Վրացական թխկու այս մի ծառը գտա Որոտանի ձորում, Սատանի կամուրջ տանող ճանապարհին:




                                   Թխկի կեղծսոսիատերև, Клён ложноплатановый

                                                (Acer pseudoplatanus L)

                                                                          ծաղիկները և պտուղները:





Comments