Հայաստանի անգղները

Անգղները լեշակեր են, սնվում են մահացած կենդանիների մարմիններով: Բնությունը մաքրելով մահացած կենդանիների մնացորդներից, անգղները կատարում են կարևոր հակահամաճարաբանական աշխատանք:

Սև  անգղները սնվում են մահագած կենդանու մարմնի կաշվով և պինդ հյուսվածքներով, սպիտակագլուխ անգղը՝ փափուկ ներքին օրգաններով, մորուքավոր անգղը կուլ է տալիս ոսկորները մեծ կտորներով, որոնք քայքայվում են նրա ստամոքսում, գիշանգղը սնվում է ինչպես լեշով, այնպես էլ թարմ որսով: Սննդառության այս բաժանումը բնությունն ազատում է փտող ու քայքայվող լեշերի մնացորդներից:

                                                                                                                                                         Գիշանգղ  (Neophron percnopterus)

Անգղների պոպուլացիան Հայաստանում ներկայումս խիստ վտանգված է: Պատճառներն են՝ կերի բացակայությունը, մարդու ներխուժումը նրանց բնակավայրերը և որսագողությունը: 

Մորուքավոր անգղ  (Gypaetus barbatus)

«80-ականների վերջին, 90-ականների սկզբին սև անգղների քանակը սկսեց պակասել»- պատմում է Թռչունների պահպանման հայկական ՀԿ-ի նախագահ Մամիկոն Ղասաբյանը: Եթե նախկինում բնության մեջԴիլիջան» ազգային պարկ, Արեգունու լեռնաշղթա, Վայոց Ձոր եւ ապա Հայաստանի հարավ) հաշվվում էր անգղների մոտ 50 բնադրող զյույգ, ապա հետազոտությունները, որոնք Թռչունների պահպանման հայկական ՀԿ-ի կողմից սկսվեցին 2002թ., ցույց տվեցին, որ անգղները միայն Խոսրովի արգելոցում են որոշ չափով պահպանվել:…

Հետազոտությունները թույլ տվեցին ենթադրել, որ թռչունների քանակի վրա բացասաբար ազդող գործոններից մեկը կերային ռեսուրսների կրճատումն է:



1. Սպիտակագլուխ անգղ
(Gyps fulvus)   2.Սև անգղ (Aegypius monachus)

 

                                                                                                                                                         

 

Comments