Պատասխաններ

1.  Երկու մոտորանավերը միաժամանակ կհասնեն լաստին, քանի որ գետը և՛ մոտորանավերին և՛ լաստին հաղորդում է նույն արագությունը: Այլ կերպ ասած, լաստի հետ կապված հաշվարկի համակարգում նավակները շարժվում են կարծես անշարժ ջրում, և, քանի որ նավակները միաժամանակ են հեռացել լաստից, ապա միաժամանակ էլ կվերադառնան:

2.  Վերին մասը շարժվում է 6մ/վ արագությամբ, ստորին մասն անշարժ է: Թրթուռների բոլոր կետերի գծային արագությունը տրակտորի նկատմամբ ըստ մոդուլի հավասար է տրակտորի շարժման արագությանը: Ճանապարհի նկատմամբ թրթուռի որևէ կետի արագությունը հավասար է այդ կետի և տրակտորի արագությունների վեկտորական գումարին: Թրթուռի վերին մասերի  և տրակտորի արագությունների արժեքները գումարվում են: Քանի որ թրթուռի ստորին մասերի և տրակտորի արագությունների ուղղությունները հակառակ են, ապա դրանց արագությունների արժեքները միմյանցից հանվում են:

3.  Ոչ: Մեքենայի արագության վեկտորը շարժման ընթացքում փոփոխվում է ըստ ուղղության, այդ իմաստով շարժման արագությունը հաստատուն չէ:

4.  Երբ շունը թափահարում է իրեն, ապա ջրի կաթիլները շարժվում են մազերի հետ նույն ուղղությամբ: Շարժման ուղղությունը փոխելու պահին մազերը կանգ են առնում, իսկ ջրի կաթիլներն իներցիայով շարժվում են նախկին ուղղությամբ և պոկվում մազերից:

5.  Շինություններն ավերվում են իրենց կոշտության և բեկունության պատճառով: Երկրաշարժի ժամանակ շինությունների վերին մասերը իներտության շնորհիվ մնում են անշարժ, իսկ ստորին մասերը շարժվում են և տեղի է ունենում խզում:

6.  Ճանապարհին երթևեկության անվտանգությունն ապահովելու համար: Քաղաքում երթևեկելիս անհրաժեշտ է լինում հաճախ արգելակել և կտրուկ կանգնեցնել մեքենան: Մարդատար մեքենայի համեմատությամբ զգալիորեն ավելի մեծ զանգված ունեցող, հետևաբար ավելի իներտ բեռնատար ավտոմեքենան կտրուկ կանգնեցնել հնարավոր չէ, եթե մեքենայի արագությունը մեծ է:     

         7.  Երկաթի, հաշվի առնելով Արքիմեդի ուժը,

             Երկաթի, հաշվի առնելով ավելի մեծ խտությունը:

8.  Ճանապարհի սալիկների անհարթություններն անկանոն կարճատև հարվածներ են հասցնում շարժվող մեքենային: Միևնույն հարվածների ազդեցությամբ մեծ զանգվածով բեռնավորված ավտոմեքենան, լինելով առավել իներտ, մեծ լայնույթով տատանումների չի ենթարկվում:

9.  Ոչ: Նյուտոնի երրորդ օրենքի համաձայն, Արեգակի և որևէ մոլորակի փոխադարձ :գողության ուժերն իրար հավասար են: Մինչդեռ խիստ տարբեր են նրանց ստացած արագացումները, քանի որ դրանք հակադարձ համեմատական են փոխազդող մարմինների զանգվածներին:

10.  4 մմ-ով:

11.  0,0000025 մմ:

12.  0, 0000001 մմ:

13.  Տաքանալու և ընդարձակվելու հետևանքով փայլաթիթեղի վրա՝ գնդիկի տակ, թմբիկ է առաջանում, որի վրայից գլորվում է գնդիկը:

14.  Ջրածնի մոլեկուլները ներթափանցում են ռեզինի մասնիկների միջև եղած արանքներից:

15.  Դիֆուզիայի հետևանքով ժամանակի ընթացքում ներկի մասնիկներն անցնում են հպվող թղթին:

16.  250 սմ/վ , 9 կմ/ժ:

Comments