Պապլոր, мускари (Muscari)





Պապլոր հայկական (Muscari armeniacum)

Պատկանում է շուշանազգիների ընտանիքին։ Տիպիկ հայկական ծաղկաբույս է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։

Սոխարմատավոր բազմամյա բույս է, սակավաթիվ արմատամերձ գծանման տերևներով։ Ծաղիկները մանր են, բուրումնավետ, վերին ծաղիկները կապտաերկնագույն են, ներքինները` վառ մանուշակագույն` հավաքված կարճ ծաղկակիրներիի ծայրին գտնվող բազմածաղիկ, խիտ ողկույզներում։ Սոխարմատը բազմամյա է, թաղանթավոր` մոտ 2 սանտիմետր տրամագծով։ Ցողուն չունի։ բարձրությունը հասնում է 15 սմ-ի։ Յուրաքանչյուրողկյուզ պարունակում է մինչև 50 ծաղիկ։ Հայաստանի տարածքում վայրի  վիճակում հանդիպում է համարյա ամենուրեք հյուսիսում, կենտրոնական շրջաններում և հարավում: Մեր հանրապետությունում հանդիպում են պապլորների մի քանի տեսակներ (Շովիցի, նրբածաղիկ, մոռացված և այլն), որոնք բոլորն էլ գեղեցիկ և հատուկ պահպանության կարիք ունեցող բույսեր են:


Muscari pallens (M. Bieb.) - Ложномускари бледный,Мускар бледный                                    Գրանցված է հայկական «Կարմիր գրքում»:

Լուսանկարը՝  Александр Иванов : Լրացուցիչ տես՝ Плантариум

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները

Comments