Թատրոն‎ > ‎

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Street 7, Ереван


Գեղ. ղեկավար՝Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ


                                                                   Թատրոնի մասին

Կառուցվել է 1930-1931թթ.`  ճարտարապետ Գ.  Քոչարի,  Կ. 
Հալաբյանի, Մ. Մազմանյանի նախագծով և շահագործման է հանձնվել 1937թ.։ Նույն
տարվա նոյեմբերի 15-ին Մուր եղբայրների և Շեյնինի  «Առերեսում» պիեսի
ներկայացմամբ  բացվել է Երևանի Կ.  Ստանիսլավսկու անվան  ռուսական
դրամատիկական թատրոնը։ Խաղացանկը նախապես կազմվել է ռուս դասական և
ժամանակակից դրամատուրգների պիեսների հիման վրա։  
Թատրոնի հիմնական խնդիրն է հանդիսատեսին ներկայացնել ռուս դասական
և ժամանակակից գրականության լավագույն նմուշները (ռուսերեն), ինչպես նաև հայ
դրամատուրգների գործերի բեմադրությունը ռուսերեն թարգմանությամբ։ ժամանակի
պահանջներին համահունչ`  թատրոնի անձնակազմը ձգտում է արդիականացնել
կապը ստեղծագործողի,  ներկայացնողի և հանդիսատեսի միջև`  դիմելով
երկխոսության նորանոր միջոցների։

Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն է: Թատերախմբի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստներ Լեյլի Խաչատրյանը, Իրինա Մարչենկոն, ՀՀ  վաստակավոր արտիստներ Սերգեյ Մաղալյանը, Ռոբերտ Հակոբյանը, Ֆրեդ Դավթյանը և ուրիշներ: Այս թատրոնից է բեմական գործունեությունն սկսել նախկին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: 1969 թվականից  թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ալեքսանդր  Գրիգորյանը, տնօրենն է Ֆրեդ Դավթյանը: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բրեստում, Սարանսկում և բազմաթիվ այլ քաղաքներում թատրոնը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների և արժանացել <<Գրան պրի>>-ների ու առաջին մրցանակների: 2009թ. Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում թատրոնը  նվաճեց ամենապատվավոր` առաջին մրցանակը:

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ`

Լուսնային հրեշ
Որիշ մարդը
Կրքեր ռևիզորի շուրջ
Ապրում ենք մենք,,,լավ
Ձեզ եմ դիմում
Օ տիկին,օ պարոն...
Խանուման
Աֆրոդիտեյի ձախ կուրծքը
Կոլոբոկի նոր արկածները
Գայլը և 7 այծերը
Խելքից պատուհացը
Տերեմ-տերեմոկ
Կոջինյան Խառնաշփոթ
Անմահ կաշեյը ամուսնանում է
Կատվի տունը
Կոտրված շղթան
Արքայադստեր 100 համբույրը
Մանյակ
Համադասարանցիները
Աբանամատ
Շահանե,իմ Շահանե
Վեց
 ուտեստ մի հավից
Ադել
Սեր կմախքի հետ
Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ
Ամեն իմաստունին բավական է պարզությունը
Մյուս տարի
Սիրելիներից մի բաժանվեք




ԿՈՆՏԱԿՆԵՐ`

Հասցե: ք. Երևան, 

 Աբովյան փող., 7 շենք (համայնք` Կենտրոն)

հեռ:

+374-10-569199 ,  +374-10-583962 • գեղարվեստական ղեկավար (10:00-17:00)`  +374-10-580223


Comments