Թատրոն‎ > ‎

Հենրիկ Մալյանի անվան թատրոն

Vardanants St, Ереван

Տնօրեն`   Վարդուհի Ռուշանյան

Գեղ.ղեկավար`   Նարինե Մալյան



Թատրոնի մասին և բեմադրությունները

   "Հայֆիլմ" կինոստուդիային կից կինոդերասանի թատրոն -ստուդիան  ստեղծվել է 1980թ. մեծանուն հայ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի կողմից և ինքնատիպ ու առաջադեմ երևույթ է եղել Հայաստանի 80-ականների մշակութային կյանքում: Լինելով կայացած և հանրաճանաչ կինառեժիսոր, Հենրիկ Մալյանը հաջողեց ստեղծել կինո և թատերական արվեստի պատկերավոր միջոցների յուրահատուկ սինթեզ, որն ինքնատիպ ոճ դարձավ բեմի վրա:Թատրոնի խաղացանկում տարբեր տարիներին եղել են.
1980թ.- "Իմ հայրենիքի խրատական հեքիաթները" բեմ. Հ. Մալյան

1981թ.- Հ.Թումանյան "Հեքիաթներ" բեմ.Հ. Մալյան

1982թ.-Ջ.Բոկաչիո "Դեկամերոն" բեմ. Հ.Մալյան

1983թ.-Վ.Սարոյան "Իմ Անունն Արամ է" բեմ. Հ .Մալյան

1983թ.-Դ.Դեմիրճյան "Քաջ Նազար" բեմ. Հ. Մալյան

1984թ.- Բ.Նուշիչ "Ինքնակենսագրություն" բեմ. Մ.Ստեփանյան

1985թ.- Վ.Այգեկցի "Աղվեսագիրք" բեմ. Ս. Շահինյան, Հ.Մալյան

1985թ.- Ի. Շտոկ "Աստվածային կատակերգություն" բեմ. Ա.Ադամյան

1985թ-Ա.Չեխով "Քեռի Վանյա" բեմ. Դ.Հակոբյան

1985թ."Ֆրանսիական պիեսների երեկո" բեմ. Մ.Ստեփանյան, Ն.Մալյան, Ա.Ադամյան

1986թ.-Ն.Սայմոն "Երկրորդ ավենյուի կալանավորը" բեմ. Դ. Հակոբյան

1988թ.-Հ.Քոչար "Կարոտ" բեմ. Գ.Բաբայան

1989թ.-Ե.Օտյան "Ընկեր Փանջունի" բեմ. Գ. Բաբայան, Ն.Մալյան

1989թ.- Ջ. Արդեն "Խաղաղ Հանգրվան"  բեմ. Ն.Մալյան

2001թ.- Արամունի "Երթ ու դարձի տոմս դրախտի համար" բեմ. Մ.Ստեփանյան

2004թ.- "Ցեղի ֆիզիոլոգիան" ըստ Ա.Այվազյանի պատմվածքների, բեմ. Ն.Մալան

2007թ.- Ն.Գոգոլ “Ամուսնություն” բեմ. Վ.Խաչատրյան

2008թ.-“Պատմություններ գնացքում” ըստ Վ.Սարոյանի պատմվածքների, բեմ. Ն.Մալյան

2010թ. – Լեռ Կամսար “Սաստիկ կոմունիստներ” բեմ. Մ.Ստեփանյան

1988 թվականից թատրոնը կրում է Հ.Մալյանի անունը: Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, բարեգործական բազմաթիվ ներկայացումներ է խաղացել Երևանում, Գյումրիում, Արցախում, Ադլերում, Փարիզում, հյուրախաղերով հանդես է եկել Լատվիայում, Էստոնիայում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Կանադայում:Հ.Մալյանի անվան թատրոնը մասնակցել է մի շարք  միջազգային թատերական փառատոնների.

1992թ. Եգիպտոսում կայացած §Էքսպերիմենտալ թատրոնների միջազգային փառատոնին¦ (Cairo International Festival For Experimental Theatre) 1996թ.Գերմանիայում կայացած մանկապատանեկան թատրոնների միջազգային փառատոնին ( Assitej World Project )2000թ.Ֆրանսիայում "Արևելք-Արևմուտք" փառատոնին (Festival <Est. Ouest>  Die/Drome):

2003թ.,2004թ."HIGF FEST" միջազգային թատերական փառատոնին:

2004թ.Ռումինիայի "Sibfest" միջազգային թատերական փառատոնին:

2005թ. Մոսկվայում  “Новая Драма” միջազգային թատերական փառատոնին:

2007թ. Հյուրախաղերով հանդես է եկել Փարիզում և Մարսելում “Հայաստանի մշակութային տարի Ֆրանսիայում” ծրագրի շրջանակներում:

2001թ. Արամունու "Երթ ու դարձի տոմս դրախտի համար"(բեմ. Մ.Ստեփանյան) ներկայացումը արժանացել է Կալիֆորնիայի նահանգի օրենսդրական ժողովի շնորհակալական վկայագրի:

2004թ. թատրոնի Հ.Թումանյանի "Հեքիաթներ" ներկայացումը (բեմ. Հ.Մալյան)   Իրանում "3th International of theater Isfahan" միջազգային թատերական փառատոնում արժանացավ գլխավոր մրցանակների 8 անվանակարգերում:

2004թ.Ա. Այվազյանի "Ցեղի Ֆիզիոլոգիան "  ներկայացումը (բեմ. Ն.Մալյան) արժանացել է "Արտավազդ" մեդալի:

2009թ. ըստ Վ.Սարոյանի պատմվածքների "Պատմություններ գնացքում" ներկայացումը արժանացել է "Արտավազդ" մեդալի տարվա լավագույն ռեժիսոր, լավագույն երկրորդ պլանի դերասան և դերասանուհի անվանակարգերում:

2010թ. "Պատմություններ գնացքում"ներկայացումը “Թատրոն” անվանակարգում ստացավ Թեքեյան մշակութային հիմնադրամի ամենամյա մրցանակը:

Դերասաններ` 

Ստեփանյան Մովսես           Ազիզյան Լիզա


Սարգսյան Արա                    Հովակիմյան Գեորգի


Մելոյան Լևոն                       Ղազարյան Լևոն


Թոփալյան Սամվել              Հովակիմյան Քրիստինա


Աբաջյան Աստղիկ                Գասպարյան Վահագն


Ոսկանյան Կարինե

ԿՈՆՏԱԿՆԵՐ`

Հասցե`  ք.Երևան Վարդանանց 18

Հեռ:(37410)  540296

Էլ.հասցե : 

Կայք:

Comments