SOADpromotion - JAAA


Հասցե. Նար-Դոսի 3-րդ նրբանցք, տուն 8, ք. Երևան

soadpromotion@gmail.com

                   Հեռ. (+374)576673

ՄԵր մասին

ՄՐՑՈՒՅԹ

SOAD կայքեր

Աջակցողներ 

SOAD-ի անդամները միշտ վայելել են ոչ միայն տաղանդավոր ռոք երաժիշտների, այլև հայտնի ակտիվիստների համբավ: Նրանք մի անգամ չէ, որ իրենց ելույթների, երգերի միջոցով բարձրացրել են հայերի ցեղասպանության հարցը, ինչը, բնական է, հսկայական ազդեցություն է ունեցել երիտասարդների շրջանում: Գուցե և մենք բաց ենք թողել նրանց կոչերը` հնչած համերգային կենդանի կատարումների ժամանակ, բայց 2006-ին լույս տեսած «Ճչացողները» վավերագրական ֆիլմը մեզ մոտ ևս մեծ աղմուկ բարձրացրեց: Դեռ 7 տարի առաջ Rage Against The Machine խմբի անդամ Թոմ Մորելի հետ Թանգյանը հիմնեց Axis of Justic կազմակերպությունը, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, այդ թվում և Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու խնդրով: «Իմ պապը` Ստեփան Հայտայանը, ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերից էր, ու բնական է, որ այդ հարցն ինձ չափազանց հուզում է,»- ասում է Թանգյանը:

«Մենք նախատեսում ենք Հայաստանում համերգներով հանդես գալ: Դեռ մանրամասներն ենք քննարկում, բայց ոչինչ հաստատ չէ, ուստի ես չեմ կարող ավելին ասել: Ինչևիցե, մյուս տարի մենք նախատեսում ենք ինչ-որ յուրահատուկ բան Հայաստանում: Այդ մասին մենք ձեզ տեղյակ կպահենք» – Սերժ Թանգյան...