Նորություններ

  • Հետևեք քարոզարշավի լուսաբանմանը.
  • Գրանցվեք նորություններին. 
  • Տարածեք նորությունները
  • Ձեր ներդրումն ունեցեք քաղաքացիական հասարակության կայացման գործում

Քարոզարշավի նորություններ և օրենսդրական փաթեթ մշակելու հայտ

posted Apr 14, 2011, 3:37 AM by Civil Society Initiative Armenia

Քաղաքացիական հասարակության նախաձեռնության հարգելի անդամներ,

Ինչպես Ձեզ արդեն տեղեկացրել ենք, փետրվար ամսին ՔՀ նախաձեռնության անունից նամակներ ենք ուղղել ԱԺ նախագահին, ԱԺ պատգամավորներին և ՀՀ արդարադատության նախարարին` առաջարկելով հետ կանչել ԱԺ-ից օրենքի նախագիծը և ձևավորել աշխատանքային խումբ` հասարակական կազմակերպությունների օրենսդրական դաշտի բարեփոխման համապարփակ փաթեթ մշակելու նպատակով:

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև ԱԺ աշնանային նստաշրջան: Միևնույն ժամանակ Արդարադատության նախարարությունն իր համաձայնությունն է տվել քաղաքացիական հասարակության կառույցների և Ազգային Ժողովի փորձագետների հետ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և ՔՀ դաշտի բարելավման վերաբերյալ համապարփակ օրենսդրական փաթեթ մշակելու վերաբերյալ:

Հաջորդ ուրախալի նորությունն այն է, որ այլևս չի գործում 2010թ.-ի օգոստոսի 5-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված “ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց գործունեության օրինականության վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին” որոշումը:

Վերոնշյալ ձեռքբերումները մեր` Քաղաքացիական հասարակության նախաձեռնության , ավելի քան 1.5 տարվա համատեղ աշխատանքների արդյունքն է:

Օգտվելով բարենպաստ իրավիճակից և հավատարիմ մնալով Հայաստանում քաղաքացիական հասարակության դաշտի բարելավման նպատակին`  ՔՀ բարեփոխումների հայեցակարգի մշակման հարցն այսօր օրակարգային խնդիր դարձնելու պահը հասունացել է: Այս գործընթացում ակնկալում ենք ՔՀԿ-ների շարունակական մասնակցությունը` նախաձեռնության խմբի կազմում: Միևնույն ժամանակ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և համակարգելու նպատակով առաջարկում ենք ստեղծել հայեցակարգը մշակող քաղաքացիական հասարակության փորձագիտական խումբ` քաղաքացիական հասարակության գործունեությունը կանոնակարգող օրենսդրական դաշտի առկա իրավիճակն ուսումնասիրելու, խնդիրները վերհանելու, մարզային մասնակցություն ապահովելու և խնդիրների լուծման եղանակներ առաջ քաշելու նպատակով:

Խմբի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկում ենք, որպեսզի փորձագիտական խմբի մեջ ներգրավվեն այն կազմակերպությունները, որոնք կարող են անմիջական աջակցություն տրամադրել հայեցակարգի մշակման աշխատանքներին`

·       իրավաբանական փորձագիտության,

·       մարզերում քննարկումների կազմակերպման,

·       աշխատանքային քննարկումների կազմակերպման, դրանց կազմակերպման նպատակով տարածքի տրամադրման և վարման,

·       տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և տարածման միջոցով:

Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և մինչև ս.թ. օգոստոս ամիսը օրենսդրական բարեփոխումների փաթեթ ունենալու նպատակով նախատեսում ենք, որ հայեցակարգի մշակումը կտևի մոտ մեկ ամիս: Այդ իսկ պատճառով քաղաքացիական հասարակության փորձագիտական խմբին անդամակցող յուրաքանչյուր անդամից ակնկալվում է մոտ 10 աշխատանքային օրվա ներդրում ինտենսիվ քննարկումների և հայեցակարգը մշակելու համար:  Խնդրում ենք բոլոր այն կազմակերպություններին, ովքեր հետաքրքրված են անդամակցել աշխատանքային խմբի աշխատանքներին և ունեն դրա համար անհրաժեշտ վերոնշյալ ռեսուրսները կապ հաստատել  մեզ հետ մինչև ս.թ. ապրիլի 15-ը, որպեսզի կարողանանք ծրագրել նախաձեռնության հետագա քայլերը:

Նամակ արդարադատության նախարարությունից

posted Feb 15, 2011, 1:20 AM by Civil Society Initiative Armenia   [ updated Feb 15, 2011, 1:27 AM ]

Փետրվարի 14-ին արդարադատության նախարարությունը նամակ է ուղարկել ի պատասխան մեր 21.01.2011 թվականին գրված նամակին:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ երկու նամակները:

Նախագիծը չքննարկվեց

posted Feb 14, 2011, 3:00 AM by Civil Society Initiative Armenia

Քաղաքացիական հասարակության նախաձեռնության հարգելի գործընկերներ,

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ նամակում, սույն թվականի փետրվարի 7-10-ը տեղի ունեցավ ՀՀ ազգային ժողովի 2011թ-ի գարնանային նստաշրջանի առաջին չորսօրյա նիստը: Հիշեցնենք նաև, որ նամակ էինք հղել ԱԺ նախագահին` խնդրելով չքննարկել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Չնայած որ նախագիծը ներառված էր քառօրյայի օրակարգում` այն այդպես էլ չքննարկվեց:

Ազգային ժողովի հաջորդ չորսօրյա նստաշրջանը տեղի կունենա փետրվարի 28-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում: Ակնկալում ենք, որ մինչև հաջորդ քառօրյայի մեկնարկը պատասխան կստանանք ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարից` օրենքի նախագիծը ԱԺ-ից հետ կանչելու և հասարակական կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող օրենսդրական դաշտի համապարփակ փաթեթ մշակելու առաջարկությունների վերաբերյալ: 

Նախագիծն ընդգրկված է քառօրյա նիստի օրակարգում

posted Feb 14, 2011, 2:55 AM by Civil Society Initiative Armenia   [ updated Feb 14, 2011, 3:00 AM ]

Քաղաքացիական հասարակության նախաձեռնության հարգելի անդամներ,

Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԱԺ վեբ-կայքում տեղադրված տեղեկատվության և ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվության` <<Հասարակական կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդգրկված է Ազգային ժողովի 4-րդ գումարման 9-րդ նստաշրջանի փետրվարի 7-ին սկսվող չորսօրյա նիստերի օրակարգում (http://www.parliament.am/drafts.php  թիվ 144):

Օրենքի վերաբերյալ մեր մտահոգությունները դեռևս 2010թ-ի դեկտեմբեր ամսին գրավոր ներկայացրել էինք  ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին: Չնայած օրենքի նախագիծը օրակարգում չներառելու մեր հորդորներին` Հանձանժողովն, այնուամենայնիվ, նախագիծը շրջանառությունից չհանեց: Միաժամանակ դեկտեմբեր ամսին նամակներ էինք ուղղել նաև ԱԺ բոլոր պատգամավորներին` կոչ անելով չքվեարկել օրենքում փոփոխություններ կատարելու օգտին: Սակայն, ժամանակի սղության պատճառով, օրենքի նախագիծն այդպես էլ չդրվեց քննարկման ԱԺ 8-րդ նստաշրջանում` հետաձգվելով մինչև 9-րդ գարնանային նստաշրջան:

Նկատի ունենալով այն, որ օրենքի հեղինակ հանդիսացող ՀՀ արդարադատության նախարարությունը ղեկավարող պարոն Գևորգ Դանիելյանը և ՀՀ ազգային ժողովում Արդարադատության նախարարության անունից օրենքը ներկայացնող պարոն Գևորգ Մալխասյանը այլևս չեն պաշտոնավարում` հունվարի 21-ին ՔՀՆ-ի անունից նամակ ենք հղել Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանին` առաջարկելով հետ կանչել ԱԺ-ից օրենքի նախագիծը և ձևավորել աշխատանքային խումբ, հասարակական կազմակերպությունների օրենսդրական դաշտի բարեփոխման համապարփակ փաթեթ մշակելու նպատակով:

Միաժամանակ փետրվարի 2-ին ՔՀՆ-ի անունից նամակ ենք հղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` կոչ անելով հետաձգել օրենքի նախագծի` 9-րդ նստաշրջանի օրակարգի մեջ ընդգրկումը` օգտվելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված լիազորությունից:  

Փետրվարի 7-ին, երբ կսկսվի ԱԺ նիստերի քառօրյան, պարզ կդառնա արդյոք օրենքի նախագիծը կքննարկվի գալիք քառօրյաի ընթացքում, թե ոչ: Քաղաքացիական հասարակության նախաձեռնության հետագա գործողությունների մասին կտեղեկացնենք հաջորդիվ:

ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն ՀԿ օրինագծին

posted Nov 10, 2010, 3:00 AM by Civil Society Initiative Armenia   [ updated Nov 11, 2010, 2:45 AM ]

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 5-ի իր հերթական նիստում քննարկեց Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի վերանայված նախագիծը: Արդարադատության փոխնախարար Գևորգ Մալխասյանը ներկայացրեց օրինագիծը և առաջարկեց հաստատել նախագիծը առաջին ընթերցման համար: Հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը ներկայացրեց, որ բազմաթիվ առաջարկներ են եղել և չնայած օրինագիծն վերանայվել է, հնարավոր է այն ավելի բարելավել: Հատկապես նա առաջարկեց վերանայել հաշվետվություն ներկայացնող կազմակերպությունների 1 մլն դրամ շեմը, այն դարձնելով 2 մլն:

 

Հանձնաժողովը հակիրճ (մինչև 3 րոպե) ելույթի իրավունք տվեց Գրողների միության ներկայացուցչին որը խնդրեց ընդհանուր ժողովների հաճախականությունը դարձնել 4 տարին մեկ անգամ և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի ներկայացուցչի, որը ներկայացրեց Քաղաքացիական Հասարակության Նախաձեռնության դիրքորոշումը, այն է`

1. Նախագիծն իր ներկա տեսքով ընդունելի չէ և այն պետք է հետ կանչվի:

2. Նախագծի սկզբունքային կետերից ընդունելի են միայն ընդհանուր ժողովի ժամկետների փոփոխման և “միություն” բառի օգտագործմանն առնչվող մասերը:

3. Համարում ենք, որ ցանկացած հանրային կարևորության օրինագիծ, պետք է հանրային քննարկման առարկա դառնա հեղինակի նախաձեռնությամբ և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

4. Առաջարկում ենք Նախագիծը հետ կանչելուց հետո ձևավորել համատեղ աշխատանքային խումբ` համապարփակ բարեփոխումների փաթեթի վրա աշխատելու համար:

 

Արդարադատության փոխնախարար Գևորգ Մալխասյանն ասաց, որ պատրաստ է քննարկել առաջարկները և վերանայել նախագիծը առաջին ընթերցման ժամանակ: Սակայն առաջարկեց հանձնաժողովին հաստատել նախագիծն առանձին ընթերցման համար:

 

Հանձնաժողովը միաձայն հաստատեղ նախագիծը առանձին ընթերցման համար հետևյալ կազմով`

1.       Սաֆարյան Արամ (հանձնաժողովի նախագահ)     

2.       Պետրոսյան Ռաֆիկ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)        

3.       Բադալյան Վոլոդյա

4.       Մելիքյան Սպարտակ

5.       Պողոսյան Սուրիկ

 

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի ներկայացուցչն քվեարկությունից առաջարկեց նախագիծն հաստատել միայն այն կազմակերպությունների համար, որոնք ստանում են պետական ֆինանսավորում, սակայն հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանն ասաց, որ պատրաստ են քննարկել առաջարկներն առաջին ընթերցման ռեժիմով:

 

Երկուշաբթի, նոյեմբերի 15-ին  ԱԺ քառորյա նիստը սկսվելու է օրակարգի հաստատման, որտեղ ներկայացված են Հանձնաժողովի առաջարկները – հաստատել օրինագիծը ԱԺ մեծ օրակարգ և քառորյա նիստերի օրակարգ մտցնելու համար: Որպես առաջիկա հրատապ քայլ մենք կարող ենք նամակով դիմել ԱԺ նախագահին և խնդրել չքննարկել և չքվեարկել նախագիծն առաջին ընթերցումով: Այդ դեպքում մենք կունենաք մոտ մեկ ամիս ժամանակ ԱԺ բոլոր պատգամավորների հետ աշխատելու և մեր դիրքորոշումը ներկայացնելու համար:
 

գործողությունների կոչ

posted Nov 3, 2010, 10:50 PM by Civil Society Initiative Armenia   [ updated Nov 11, 2010, 2:47 AM ]

Հարգելի գործընկերներ, նոյեմբերի 5-ին, ուրբաթ օրը ժամը 11:00 ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկելու է ՀԿ օրինագիծը, որը ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Խնդրում ենք լրացնել կից կոչը ուղղված հանձնաժողովին և ուղարկել մինչև հինգշաբթի ժամը 15:00 այլապես պատգամավորներն այն չեն ստանա մինչև նիստի սկսվելը: Կարող եք ուղարկել էլ. փոստով  humanrights@parliament.am հասցեով կամ զանգահարել Հանձնաժողով 010 588 368 հեռախոսահամարով: Հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյան, նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյան:
 

Ø»ñ ¹ÇñùáñáßáõÙÁ ß³ñáõݳÏáõÙ ¿ ÙÝ³É ÝáõÛÝÁ`

 

1.      ܳ˳·ÇÍÝ Çñ Ý»ñϳ ï»ëùáí ÁݹáõÝ»ÉÇ ã¿ ¨ ³ÛÝ å»ïù ¿ Ñ»ï ϳÝãíÇ:

2.      ܳ˳·ÍÇ ëϽµáõÝù³ÛÇÝ Ï»ï»ñÇó ÁݹáõÝ»ÉÇ »Ý ÙdzÛÝ ÁݹѳÝáõñ ÅáÕáíÇ Å³ÙÏ»ïÝ»ñÇ ÷á÷áËÙ³Ý ¨ “ÙÇáõÃÛáõÝ” µ³éÇ û·ï³·áñÍÙ³ÝÝ ³éÝãíáÕ Ù³ë»ñÁ:

3.      гٳñáõÙ »Ýù, áñ ó³Ýϳó³Í ѳÝñ³ÛÇÝ Ï³ñ¨áñáõÃÛ³Ý ûñÇݳ·ÇÍ, å»ïù ¿ ѳÝñ³ÛÇÝ ùÝݳñÏÙ³Ý ³é³ñϳ ¹³éݳ Ñ»ÕÇݳÏÇ Ý³Ë³Ó»éÝáõÃÛ³Ùµ ¨ ߳ѳ·ñ·Çé ÏáÕÙ»ñÇ Ù³ëݳÏóáõÃÛ³Ùµ:

4.      ²é³ç³ñÏáõÙ »Ýù ܳ˳·ÇÍÁ Ñ»ï ϳÝã»Éáõó Ñ»ïá Ó¨³íáñ»É ѳٳï»Õ ³ß˳ï³Ýù³ÛÇÝ ËáõÙµ` ѳٳå³ñ÷³Ï µ³ñ»÷áËáõÙÝ»ñÇ ÷³Ã»ÃÇ íñ³ ³ß˳ï»Éáõ ѳٳñ:

5.      гÛïÝáõÙ »Ýù Ù»ñ å³ïñ³ëï³Ï³ÙáõÃÛáõÝÁ Ù³ëݳÏó»É ³Û¹ ³ß˳ï³ÝùÝ»ñÇÝ:

 

23.09.2010 ԱԺ լսումներ

posted Sep 24, 2010, 2:52 AM by Civil Society Initiative Armenia

Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.00 ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի  եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվածՀասարակական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:

 Խորհրդարանական լսումներին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ավելի քան 100 ներկայացուցիչ:

 Հիմնական զեկույցով հանդես եկան ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Մալխասյանը և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանը, որին հաջորդեցին ներկաների պարզաբանող հարցերը: Լսումների երկրորդ մասը նվիրված էր հասարակական կազմակերպությունների ելույթներին: Ելույթներով հանդես եկան մոտ 20 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ելույթները հիմնականում վերաբերվում էին գործընթացի ոչ թափանցիկ լինելուն և ՀՀ կառավարությունից պահանջում էին հետ կանչել օրենքի նախագիծը և ապահովել հասարակայնության մասնակցությունը դրա ընդունման գործընթացում: Անշուշտ, ՀԿ-ների ներկայացուցիչները անդրադարձան ՀՀ կառավարության N 1042-Ն որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի`օրենքով նախատեսված առանձին ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ոչ օրինականության վերահսկողության տեսչության ստեղծմանը և նրան տրված լիազորություններին, որոնք ըստ ՀԿ-ների ներկայացուցիչների հակասում են ՀՀ օրեսնդրության պահանջներին: Այս կապակցությամբ ներկայացվեցին իրավական հիմնավորումները, որոնք և բաժանվեցին ՀՀ ԱԺ խմբակցություններին:

 Եզրափակիչ ելույթով հանդես եկավ պարոն Ռաֆիկ Պետրոսյանը և նշեց, որ ՀԿ-ները կարող են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան ՀՀ կառավարության ընդունած 1042-Ն որոշումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով, և կոչ արեց ՀՀ արդարադատության նախարարությանը լրամշակել օրենքի փաթեթը` հաշվի առնելով ՀԿ-ների առաջարկությունները և ապահովելով մասնակցային գործընթաց:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև պարոն Գևորգ Մալխասյանը` ասելով, որ ելույթների ընթացքում չլսեց փաթեթի վերաբերյալ որևիցե կոնկրետ առաջարկ և որ օրենքի նախագիծը հակասահմանադրական կետեր չի պարունակում, դրա հետ մեկտեղ էլ պնդեց իր կարծիքը և իր հիմնավորումները, ըստ որի ՀՀ արդարադատության նախարարությունը տվյալ օրենքի նախագիծը լրամշակելու անհրաժեշտություն չի տեսնում:

Ազգային Ժողովի լսումներ

posted Sep 9, 2010, 12:29 AM by Civil Society Initiative Armenia

Հարգելի գործընկերներ,

ԱԺ-ն կազմակերպում է ՀԿ օրենքի շուրջ լսումներ սեպտեմբերի 23-ին, մանրամասները ներառյալ գրանցման ընթացակարգը տես կից: 
Լսումները լավ հնարավորություն են ներկայացնել հանրությանը արդարադատության նախարարության իրական դեմքը և իրական նպատակները և խոսել նոր ընդունված և վաղվանից ուժի մեջ մտնող որոշման մասին:

Գրանցվեք լսումներին և Ձեր ձայնը լսելի դարձրեք ԱԺ-ի միջոցով: 

"Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ-ի Տեսակետը

posted Sep 2, 2010, 5:21 AM by Civil Society Initiative Armenia   [ updated Sep 2, 2010, 5:35 AM ]

Հարգելի գործընկերներ, 

Ստորև Ձեզ ենք ներկայացնում Արդարադատության նախարարության կողմից պատրաստված որոշման նախագծի վերաբերյալ "Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ-ի Տեսակետը:

ՀԿ օրինագծի նոր զարգացումներ

posted Aug 25, 2010, 5:43 AM by Civil Society Initiative Armenia

Արդարադատության նախարարությունը շարունակում է իր գործողություններն ուղղված քաղաքացիական հասարակության նկատմամբ տոտալ վերահսկողության հաստատման և օգոստոսի 5ին ՀՀ Կառավարություն է ներկայացրել «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» և «ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ նախագծերը; այսա նախագծերով, փորձ է արվում իրականացնել այն, ինչն առայժմ չի հաջողվել իրականացնել ծրջանառության մեջ գտնվող “Հասարակական կազմակերպությունների մասին” օրենքի փոփոխություններով: Հասկանալով, որ հասարակական ճնշման տակ չեն կարողանում իրականացնել օրենսդրական փոփոխություն, Արդարադատության նախարարությունը ՀՀ Կառավարության հաստատմանն է ներկայացրել կառավարության որոծման նախագիծ, ստեղծելու նոր վարչություն Արդարադատության նախարարությւոնոըմ, որի նպատակն է`

     1) Իրավաբանական անձանց կողմից Հայաuտանի Հանրապետությունում գործող իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը.

     2) Իրավաբանական անձանց կողմից Հայաuտանի Հանրապետությունում գործող իրավական ակտերի պահանջների խախտման դեպքերի հայտնաբերումը.

     3) Իրավաբանական անձանց ֆինանսական գործունեության թափանցիկության բարձրացումը։

Կարելի է գուշակել, որ պետական և բիզնես սեկտորի նկատմամբ այս վարչությունը հսկողություն չի իրականացնելու, քանզի արդեն կան համապատասխան ստուգող մարմիններ: Մնում են ոչ առևտրային կազմակերպությունները: Իհարկե ինչպես միշտ` որևէ հանրային քննարկում չի իրականացվել այն կազմակերպությունների հետ, որտեղ շուտով այս նոր գործակալության աշխատակիցները կսկսեն ստուգումներ իրականացնել:

Քաղաքացիական հասարակության նախաձեռնությունը դատապարտում է Արդարադատության Նախարարության ոչ մասնակցային, գաղտնի աշխատելաոճը և կոչ է անում ՀՀ Կառավարությանը վերանայել սույն որոշումները ու սկսել հանրային քննարկումներ նախագծերի շուրջ` շահառուների մասնակցությամբ:

1-10 of 42