Կենդանիների մասին տեղեկություն

Առյուծ.
  • Առյուծը այլ բնույթի կենդանի է, որի խառնվածքն ու բնակության միջավայրը սովորաբար սխալ է մատուցվում մեզ գրական ստեղծագործություններում։ Անգլիացիները «ջունգլիների արքա» են կոչում նրան, խեղճ առյուծին ուղարկելով այնպիսի վայր, որը չափազանց խոնավ է նրա համար․ իսկ գերմանացիները, իրենց հատուկ լրջմտությամբ, ընկնում են մի այլ ծայրահեղության մեջ, և դժբախտ կենդանուն ուղարկում անապատ։ Գերմաներեն «առյուծ» այդպես էլ նշանակում է՝ «անապատի արքա»։ Իրականում առյուծը նախընտրում է երջանիկ միջինը և ապրում է տափաստաններում ու սավաննաներում։ Այդ կենդանու կեցվածքի վեհությունը, որի համար էլ նա ստացել է իր մականվան երկրորդ մասը, պարտական է հասարակ մի հանգամանքի․ մշտապես խոշոր սմբակավորներ՝ բաց լանդշաֆտներում ապրող կենդանիներ որսալով, առյուծը վարժվել է դիտել ընդարձակ տարածություններ, անտեսելով այն ամենը, ինչ շարժվում է առաջին պլանում։
«Գազանների արքան», ընդհանրապես, ավելի ծույլ է, քան մյուս կենդանիները։
  • Գերության մեջ առյուծը շատ ավելի քիչ է տառապում մտավոր զարգացվածությամբ իրեն հավասար մյուս կաթնասուններից այն պատճառով, որ նա մշտական շարժման մեջ գտնվելու պակաս ցանկություն ունի։ Կոպիտ ասած, «գազանների արքան», ընդհանրապես, ավելի ծույլ է, քան մյուս կենդանիները, և նրա անբանությունը պարզապես նախանձելի է թվում։ Ապրելով բնական պայմաններում, առյուծը ընդունակ է կտրել անցնել վիթխարի տարածություններ, սակայն նա, հավանաբար, այդ անում է սոսկ քաղցի ազդեցության տակ, և ոչ թո ներքին որևէ այլ դրդապատճառներից։ Այդ իսկ պատճառով գերության մեջ գտնվող առյուծին հազվադեպ կարելի է տեսնել վանդակում անհանգիստ ետ ու առաջ քայլելիս, մինչդեռ գայլը կամ աղվեսը ժամեր շարունակ անընդհատ դես ու դեն են շարժվում։ Իսկ եթե շարժում կատարելու զուսպ պահանջը երբեմն ստիպում է առյուծին ետ ու առաջ անել բանտի ողջ երկայնքով, ապա նույնիսկ այդպիսի պահերի գազանի շարժումները ավելի շուտ ետ-աշյա զբոսանքի բնույթ են կրում և բացարձակապես զուրկ են այն մոլեգին շտապողականությունից, որ բնորոշ է շնազգիների ընտանիքի բանտված ներկայացուցիչներին, որոնք մշտապես անհաղթահարելի պահանջ ունեն մեծ տարածություններ անցնելու։ Բեռլինի կենդանաբանական այգում անապատից վերված ավազով ծածկված ու դեղնավուն կոպիտ ժայռաբեկորներով մի յսկայական փարախ կա, սակայն պարզվում է, որ այդ թանկարժեք կառույքը զգալիորեն անօգտավետ է։ Կենդանի առյուծները այնքան ծույլորեն են պառկում այդ ռոմանտիկ միջավայրում, որ կենդանիների խրտվիլակներով լանդշաֆտի վիթխարի մոդելը հաջողությամբ կարող էր ծառայել նույն նպատակին։

Շուն.

Հայաստանում կային հատուկ շնաբուծարաններ, որոնք վայրի գազանների (գայլ, շնագայլ) և շան զուգավորումից ստնում էին վերը նշված ցեղերը և վաճառում: Դրանք շատ սուղ էին գնահատվում: Շնաբուծները միևնույն ժամանակ հայտնի գազանորսներ էին: Նրանց ապրուստի գլխավոր աղբյուրը շների վաճառքն էր:

Շնաբուծության համար գլխավորապես որսում էին գայլեր, երբեմն նաև շնագայլեր: Որսած գայլին պահում էին բնական պայմաններին մոտ պայմաններում՝ խոր և երկար այրերում և քարանձավներ ունեցող ժայռերում, ուր կային որսալու և բզկտելու հարմարություններ: Գայլն իր բնական քարանձավում որսում էր նապաստակ, աննկատելի կերպով գայլաբուն էին ուղարկում որսորդները գետնուղիներով, տեսնում ու հալածում էր աղվեսներ, կաքավներ և նույնիսկ արջեր:

Հայկական լեռնաշխարհում բուծված շները, բաժանվում էին հինգ առանձին խմբերի. հոտապահ շուն կամ գելխեղդ, բակապահ շուն կամ ուղղակի գամփռ, արջի որսի շուն կամ արջաշուն, փոթորկաշուն և բարակ կամ թազի:


Կատու.

Կատուներն ընտելացվել են մարդու կողմից մոտ 10.000 տարի առաջ[1] և այժմ համարվում են աշխարհի ամենապոպուլյար ընտանի կենդանիները:[2] Ենթադրվում է, որ ժամանակակից կատուները ծագել է աֆրիկյան վայրի կատուներից (Felis silvestris lybica):

Սկզբնական շրջանում և մեր օրերում նույնպես, կատուներին պահել են, որպեսզի վերջիններս ազատվեն մկներից: Ժամանակի ընթացքում, սակայն, կատուներն իրենց լավ են դրսևորում նաև որպես կողակից:

Կատվազգիների ընտանիքի մյուս ներկայացուցիչներին (առյուծ, վագր, լեոպարդ, յագուար, լուսան, հեպարդ, պումա) այլ կերպ կարելի է անվանել մեծ կատուներ: Հյուսիսային Եվրոպայում տարածված են լինքս կոչվող փոքր կատուները, որոնք չեն համարվում ընտանի կենդանիներ:


Կապիկ.
Բաժանվում եմ երկու խմբի. լայնաքթեր կամ Նոր աշխարհի կապիկներ, որոնք ունեն 2 ընտանիք, և նեղքթեր կամ Հին աշխարհի կապիկներ` 4 ընտանիք: Լայնաքիթ կապիկների մեծ մասի քթի միջնապատը և քթանցքէները լայն են դուրս ուղղված: Նեղքթերին բնորոշ են ավել նեղ միջնապատը, իսկ քթանցքները, ինչպես մարդու մոտ, ցած են ուղղված:

Կապիկների քաշը 400գ-180 կգ է և ավելի, մարմնի երկարությունը մինչև 2 մ: Որոշ կապկների պոչը մարմիններից երկար է, մյուսներինը`հավասար կամ կարճ, երբեմն` կառչող: Մարդանման կապիկները պոչ չունեն: Կապիկների վերջույթները լավ զարգացած են, ունեն 5 մատ, որոնց ծայրերին կան շոշապող թմբիկներ: Մազածածկը զարգացած է, առանձին մասերում նույնիսկ երբեմն շատ երկար է և առաջացնում եմ բաշ, բեղեր, մորուք: Դեմքը և ականջի խոցիները մազապատ չեն: Խոշեր, մարդանման կապիկների գանգն ունի ոսկրային կատարներ, որոնք ամրանում են հզոր, ծամող մկաններին: Լավ զարգացած են դիմային մկանները:

Ստամոքսը պարզ է, բուսական կերով սնվողներինը`բարդ: Կույր աղի ունեն բոլոր կապիկները, սակայն որդանման ելուն բնորոշ է միայն մարդանման կապիկներին: Գլխուղեղը մեծ է, գալարներով ու ակոսներով հարուստ, մեծ կիսագնդերը ծածկում են ուղեղիկը;Լավ զարգացած են տեսողությունն ու լսողությունը: Կապիկների ձայնալարերը զրկված են ձգող մկաններից և ընդունակ չեն ելևէջելու հնչյունները;




Comments