Վլ. Մովսիսյան «Անվանի գիտնականը ու նվիրյալ քաղաքացին»

                               Անվանի գիտնականը ու նվիրյալ քաղաքացին
 
       Իմ աշխատած տարիներին բախտ եմ ունեցել մոտիկից առնչվել, աշխատել մշակույթի ւ գիտության բնագավառի անվանի գիտնականների հետ, որոնք իրենց գործով, ծառայություններով, երկրի ւ ժողովրդի հանդեպ իրենց մտահոգությամբ ու նվիրվածությամբ անհատականություններ էին: Դրանցից մեկը Գրիգոր Երեմի Ավագյանն էր:
       Փոքրիկ հոդվածով անհնարին է  բնութագրել Գրիգոր Ավագյանին՝ երախտավոր մարդուն ու գիտնականին, որովհետւ նա անցել է կյանքի ւ աշխատանքի մեծ ճանապարհ: Կփորձեմ հակիրճ խոսք ասեմ նրա մասին:
       Իմ ծանոթությունը նշանավոր գիտնական, հայտնի աշխարհագետ Գրիգոր Ավագյանի հետ կայացել է 1973 թվականին, երբ նա Հայաստանի գյուղատնսեսության զարգացման հիմնախնդիրների ւ դրանց լուծման ուղիների մասին նամակ էր հղել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար՝  երջանկահիշատակ Անտոն Քոչինյանին: Հանձնարարված էր նամակոմ բարձրացված հարցերը քննարկել կենտկոմի գյուղբաժնում, որտեղ ես աշխատում էի բաժնի վարիչի տեղակալ:
       Միանգամից ասեմ, որ Ավագյանի կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերվում էին հանրապետության հողային ւ ջրային պաշարների արդյունավետ օգտոգործման առանցքային խնդիրներին, գիտագործնականորեն հիմնավորված էին ւ չափազանց արդիական:
       Այդ ժամանակից ճանաչել ւ բարեկամացել եմ Գրիգոր Երեմիչի հետ, որը տւել է երկար տարիներ:
       Գրիգոր Ավագյանի համար յուրահատուկ էին գործի նկատմամբ բարձր պատասխանատվուքյունն ու անձնական կարգապահությունը, համառությունն ու սկսած գործն ավարտին հասցնելու կամքը: Նա չափազանց խստապահանջ էր իր գործնկերների ւ առաջին հերթին իր նկատմամբ:
       Ուզում եմ առանձնահատուկ նշել նրա ծառայությունները հանրապետության ժողովրդագրական  /դեմոգրաֆիկ/  իրավիճակի կարգավորմանն ուղղված ծրգրերի մշակման գործում: Այդ միջոցառումներում գիտականորեն վերլուծված էր բնագավառում տիրող իրավիճակը, վեր էին հանված իրավիճակի վատթարացման պատճառները ւ, որ ամենակարւորն է, նախանշված էին ժողովրդագրական գործնթացների կառավարման հստակ ձեռնարկումներ: Առանձնահատուկ ուշադրություն էր ներկայացնում բնակչության ներգաղթի ւ արտագաղթի կարգավորման ւ կառավարման հարցերին, որոնք այսօր էլ արդիական են:
        Դրվատանքի է արժանի Գրիգոր Ավագյանի գործունեությունը ւ անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծման գործում: Բոլորին են հայտնի ԽՄԿԿ  Քաղբյուրոյին ուղղված նրա նամակներում ներառված համարձակ առաջարկությունները ու ԼՂՀ-ի  անկախությանը հիմնավորող գիտաիրավական հստակ հարցապնդումները:
         Գրիգոր Ավագյանը  համեստ ընկեր էր, արժանապատիվ քաղաքացի: Հիշում եմ, երբ նա ընտրվեց  ՀՀ  ԳԱԱ թղթակից անդամ, Գերագույն Խորհրդի պատգամավոր՝  նա երբեք  չփոխվեց, չմեծամտացավ, այլ մնաց հասարակ, մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր: Գ. Ավագյանը լավ հայ էր, լավ մարդ, արժանապատիվ քաղաքացի:
         Գաղտնիք չէ, որ մենք երկար վիճաբանել ենք Եղվարդի ջրամբարի կառուցման հարցերի շուրջ, սակայն դրանք լոկ աշխատանքային քննարկումներ են եղել, իսկ դրանից դուրս մենք մնացել ենք նույն ընկերները: Միասին գործած տարիները ես այսօր էլ համարում եմ փոխադարձ հարգանքի  ու բեղմնավոր աշխատանքի տարիներ:
        Կանցնեն տարիներ, շատ բան կփոխվի, բայց բոլոր պարագաներում Գրիգոր Ավագյանը մեր պատմությամ մեջ կմնա որպես անվանի գիտնական, որը անմնացորդ ծառայեց իր ժողովրդին ւ կյանքին հրաժեշտ տվեց մեր երկրի գալիքով մտահոգված:
 
 
                                                                                                                                                                                                                     Վլ. Մովսիսյան        
Подстраницы (1): [Без названия]
Comments