Գ . Ե. Ավագյանի կենսագրությունը

           Գրիգոր Երեմի Ավագյանը ծնվել է 1928թ. սեպտեմբերի 23-ին Գրոզնի քաղաքում: 1934թ.հայրը ընտանիքը տեղափոխում է իր ծննդավայրը՝Ադրբեջանական ՍՍՀ-ի Աղսուի շրջանի Հնղար հայկական գյուղը: Սովորել է նախ Հնղարի թերի միջնակարգ դպրոցում, ապա հարւան Գյուրջւան գյուղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1946 թվականին:
          Հայրենական պատերազմի տարիներին ուսումնառությանը զուգընթաց, օգնել է չորս որդիներին ռազմաճակատ ուղարկած մորը՝ աշխատելով կոլտնտեսությունում:
        1947 թվականին Գ.Ավագյանն ընդունվում է Երւանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը, որն ավարտում է
1952թ.: Համալսարանական տարիներին մասնակցել է ՈւԳԸ աշխատանքներին ւ ԲՈւՀ-ի հասարակական կյանքին:
         Ավագյանի վկայությամբ համալսարանն իր alma mater-ն էր, իսկ հանրային գրադարանը, ուր անց էր կացնում ժամանակի մեծ մասը, alma fater-ը: Ագահ ընթերցանությամբ (ընթերցում էր ւ մասնագիտական գրականություն , ւ դարերի ընթացքում ստեղծված դասական գրականությունը ւ մամուլը) նա լրացնում էր այն բացը, որն առաջացել էր աշխարհից կտրված գյուղի՝ ուսուցիչների մեծ մասին ռազմաճակատ ուղարկած դպրոցում , միժամանակ հագուրդ տալիս բազմատեսակ հետաքրքրասիրություններին: 
        Համալսարանն ավարտելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի: 1952-57 թթ. աշխատել է Երւանի Թելմանի անվան , իսկ  1957-58թթ. Թումանյանի անվան դպրոցներում: Դպրոցում աշխատելու տարիներին տպագրել է երկու գիրք. «Քարտեզը աշխարհագրության դասին » ւ «Տուրիստական էքսկուրսիոն ուղեցույց »: Այդ տարիներին գրվել է նաւ «Կենդանիների աշխարհի հսկաները» /Կետերը/ գիրքը, որը լույս է տեսել ուշ / 1971թթ. /:
          1958թվականից աշխատանքի է  անցել  դպրոցների գիտահետազոտական ինստիտուտում՝  որպես ավագ գիտաշխատող: Ինստիտուտի պլանային աշխատանքներին զուգընթաց գրել է «Հայրենի բնություն »  դասագիրքը  4-րդ դասարանի  համար /ուրիշների հեղինակությամբ/ , «Հայրենագիտական աշխատանքը դպրոցում» ւ մի շարք գիտա-մեթոդական գրքեր ւ ծրագրեր:
          Միջնակարգ դպրոցում մատուցած ծառայությունների համար պարգւատրվել է Խ. Աբովյանի անվան մեդալով:
          1961թ. պաշտպանել է թեկնածուական թեզը, որից անմիջապես հետո՝ մրցույթով աշխատանքի է անցել Երւանի պետական համալսարանում դոցենտի պաշտոնում:       
         1971թ. մարտին պաշտպանել է դոկտորական թեզը, 1972թ.  ստացել է պրոֆեսորի կոչում:  1976թվականից աշխատանքի  է անցել Ժողովրդական տնտեսության ինստիտուտի տվտեսական աշխարհագրության ամբիոնում՝ վարիչ:
          Գ. Ավագյանի գիտական գործունեությունը հիմնականում նվիրված է լեռնային  տարածքների տնտեսաշխարհագրական հետազոտություններին: Այդ բնագավառում ԽՍՀՄ-ում ւ արտասահմանում ճանաչվել է որպես առաջատար մասնագետ: 1977թ. ամբիոնին կից  կազմակերպել է լեռնային տարածքների  տնտեսաշխարհագրական հետազոտությունների գիտական լաբորատորիա, որը մտել է ՅՈւՆԵՍԿՈ-յի  «ՄԱԲ  6-ա» ծրագրի մեջ ւ որպես այդպիսին ՝ միակն էր ԽՍՀՄ-ում: Նշված լաբորատորիայի բազայի վրա երկու անգամ / 1980թ.,1989թ./ Երւանում հրավիրվել է միջազգային համաժողով՝ նվիրված լեռնային երկրների    տնտեսաշխարհագրական  հիմնախնդիրներին:
           1989թ. Մոսկվայում հրատարակվել է նրա «Люди и горы» /история, теория и практика/ գիրքը:
           Գ.Ավագյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտական համաժողովների, այդ թվում՝ Լեռնային տրածքների օգտագործման պատմությանը /Երւան, 1980թ./, Ազգամիջյան հարաբերությունները ԽՍՀՄ-ում /Մոսկվա ,1988թ. /, Անդրկովկասը ԽՍՀՄ կազմում /Լոնդոն,1990 թ./, ՀՀ բնատնտեսական  հնարավորությունները  գյուղատնտեսության զարգացման առումով /Լոս-Անջելես, 1991թ. /: Նրա մասնակցությամբ մշակվել է ԽՍՀՄ  լեռնային տարածքների տնտեսական ծրագիրը:
            Մեծ են պրոֆ. Գ.Ավագյանի ծառայությունները մասնավորապես Հայկական ՍՍՀ-ի գյուղատնտեսության տնտեսաշխարհագրական հիմնախնդիրների գիտական վերլուծության բնագավառում: Հայկական ՍՍՀ-ի համար հատկապես կարւոր նշանակություն ունի լեռնային տարածքների յուրացման ւ բնակեցման հիմնախնդիրը, որը մեր հանրապետությունում  առաջին անգամ գիտականորեն, համակողմանի հետազոտել ւ դրա լուծման համար հիմնավոր առաջարկություններով  հանդես է եկել պրոֆ. Գ.Ե.Ավագյանը: Նրա լեռնային տարածքների  յուրացման ւ բնակեցման գիտական մշակումները,  գյուղատնտեսական արտադրության  ըստ ուղղաձիգ գոտիների տարածքային ՝ հարահոսային համակարգով կազմակերպելու մշակած սկզբունքները ւ կազմած խոշոռ մասշտաբի գյուղատնտեսական քարտեզները հիմք են ծառայել հանրապետության գյուղատնտեսական ՍՍՀ-ի այլւ Միության համապատասխան բնակլիմայական պայմաններում գտնվող մյուս տնտեսական շրջանների համար:
            Գիտական ւ գործնական լուրջ նշանակութուն ունեն նրա հետազոտութույունները ւ առաջարկությունները Երւան քաղաքի բնակչության կարճատւ /շաբաթ-կիրակի/ ւ երկարատւ հանգիստը կազմակերպելու, քաղաքի մակերւույթը արդունավետ օգտագործելու, Սւանի հիմնախնդիրը լուծելու, հանրապետության մերկացած տարածքը անտառապատելու, հանրապետությունում տուրիզմը զարգացնելու, Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի արտադրական ուղղությունը փոխելու, հանրապետության ջրային պաշարները արդյունավետ օգտագործելու ւ այլ հրատապ խնդիրների վերաբերյալ:Նշված առաջարկությունների զգալի մասը արժանացել է հավանության ւ կիրառվել:Լեռնայի շրջանների գյուղական փոքր բնակավայրերի ամ րապնդման ւ զարգացման վերաբերյալ նրա առաջարկութունների հիման վրա կառավարութունը ընդունել է համապատասխան որոշում:
           Պրոֆ. Գ.Ե.Ավագյանի դասագրքերով արդեն մի քանի տասնամյակ է աշխարհագրություն են ուսումնասիրում հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտները ւ ԲՈւՀ-երի ուսանողները: Ուսուցիչների համար նա մշակել է մի շարք դասագրքեր ւ ձեռնարկներ, մեթոդական աշխատութուններ, գիտահանրամատչելի գրքեր/, ամսագրերում ւ ընթացիկ մամուլում հրապարակված շուրջ 600 հոդվածների:
              Մասնսկցել է մամուլու բարձրացված գրեթե բոլոր հիմնախնդիրների քննարկմանը՝ Սւան, Եղվարդի ջրամբար, ատոմակայան, երկրաշարժ...: Արձագանքել է ժամանակի բոլոր մեծ ու փոքր իրադարձութուններին՝ նամակ-առաջարկների, հոդվածների , գրքույքների տեսքով, գրել հանրամատչելի գրքեր: Նրա գիտական մեծ արժեք ներկայացնող գրքերից ու դասագրքերից են « Սովետական Հայաստանի գյուղատնտեսութունը» /1971թ/, որը ժամանակին արժանացել է մասնագետների դրվատանքին, « Հայկական  ՍՍՀ  բնակչությունը»
/ տնտեսաշխարհագրական ուսումնասիրություն, 1975թ./, « Երւանի դյութազնական քայլերը » /Երւանը 150 տարում , 1979թ./,               « Սովետական Հայաստանի տնտեսական աշխարհագրություն» /1981թ./, «Սովետական Հայաստանի աշխարհագրություն» /1982թ./, «Հայաստանը ւ հայերս աշխարհում» /1992թ./ /1997թ. հայերեն, ռուսերեն ւ անգլերեն լեզուներով/,«Հայկական ՍՍՀ աշխարհագության ուսուցման մեթոդիկա»/1983թ./,«Հայաստանը 1920-1990թթ.», «Нагорныи Карабах ответ фальсификаторам», /1991թ./,«Իմ օրացույցային գրառումներից», ու ընթերցողին է ներկացնում իր փորձը, դիտարկումները, եզրահանգումները՝ կարւոր իրադարձությունների շուրջ, խոհերը՝ ամենատարբեր դեպքերի ու դեմքերի   հետ կապված, ինչպես նաւ մեր գրական մեծերի հետ իր բարեկամության մասին:
               Նրա ղեկավարությամբ կազմվել են ՀՀ ւ ԼՂՀ  տնտեսական, վարչական տսնյակ քարտեզներ,այդ թվում չորս խոշոռամասշտաբ քարտեզներ:
                Գ.Ավագյանը լուրջ ուշադրություն է դարձրել գիտական կադրեր պատրաստելու վրա: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական ւ դոկտորական թեզեր:
                1991 թվականին նրան շնորհվեց ՀՀ  ԳԱԱ  ակադեմիկոսի կոչում:
                Գ.Ավագյանը գիտութունների ակադեմիաների Միջազգային ասոցիացիայի աշխարհագրական հիմնախնդիրների գծով միացյալ գիտ. խորհրդի անդամ է:
                 Գ.Ավագյանը նաւ ակտիվ հասարակական գործիչ է: 1990-95թթ. եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, 1995-99թթ.  ՀՀ  ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, ւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
                  1992թ. Գ.Ավագյանը հիմնադրեց «ՊԱՐՄԱՆԻ»  ուսանողական համազգային բարեգործական հիմնադրամը, որը գոյատւում է նրա միջոցների , ջանքերի ւ եռանդի շնորհիվ: Հիմնադրամն օգնել է հանրապետության պետական ԲՈւՀ-երի մեծ թվով ուսանողների ՝ վճարելու ուսման վարձը: Գ.Ավագյանի նախաձեռնությամբ հիմնադրամը հինգ անգամ հրավիրել է Երւանում հայազգի ուսանողության վեհաժողովներ / 1996թ.,1997թ.,1998թ. 1999թ., 2000թ.,/, որոնք Սփյուռքի ուսանողությանը հայրենիքի շուրջ համախմբելու լուրջ միջոցառումներ են:
Подстраницы (1): «Պարմանի» հիմնադրամ
Comments