TT group

                    Մխիթար Սեբաստացի Կրաթահամալիրի հետազոտական վարժարանի սովորող՝ Հայկ Աիդի

2024 թվականի ձմեռային ճամբարը բազում հնարավորություններ տրամադրեց սովորողներին։Որոշ խմբեր կազմակերպեցին տարբեր դասընթացներ,մրցաշարեր,ճամբորդություններ։ Այդ խմբերից մեկը մեր խումբն էր ,որը կազմակերպում էր այս տարվա դիջիթք` տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատեսը։Ստուգատեսը կազմված էր երեք փուլից,հայտեր ներկայացնելու,ստուգելու և մրցանակաբաշխության:

Սևաբերդ

Այս ճամբարի ընթացքում տարբեր ճամբորդությունների ենք գնացել։Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղում ձյունածածք սարերի վրա սահելու համար  հունվարի 12-ին՝  ուրբաթ օրը ճանապարհվեցինք դպրոցից։Միասին համագործակցելով մեքենան սարից վերև հրելով հասանք նշանակված վայրը։Սահեցինք,ձնագնդի խաղացինք,ձնե հրեշտակներ սարքեցինք ու թրջված տուն գնացինք։

Հավելյալ Դասեր

Մասնակցել եմ պարի դասերի այս ճամբարի ընթացքում։Սովորել եմ Փափուռի պարը , որը գտնվում է չարխափան պարերի շարքում ։Այս պարը բաղկացած է երկու հատվածից՝ դանդաղ  և արագ։Երկու հատվածների դեպքում պարաքայլերը չեն տարբերվում բայց դանդաղ ժամանակ քայլերը կատարվում են զսպանակներով իսկ արագում՝ թռիչքներով։

Հունվարի 15-ին Ակունքից մեզ միացան երկու պարի  մասնագետ։  Իրար հետ սովորեցինք ու պարեցինք Մշո Քոչարի պարը։