ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ





«Կերպարվեստն աշխարհագետների աչքերով» միջգիտակարգային միջոցառում ՀՊՄՀ ում 15.12.2022թ․

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) հետ համագործակցությամբ իրկանացրեց ՀՊՄՀ-ի ,,Կերպարվեստ,, կրթական ծրագրի բարելավման ուղղությամբ ներքին կարողությունների զարգացման միջոցառում։ Փորձնական գնահատման ժամանակ ներքին փորձագիտական խմբի կողմից առաջարկվեցին ՄԿԾ-ի զարգացման ուղղություններ, որոնցից էր նաև՝ միջգիտակարգային հանձնարարությունների իրականացումը ուսանողների կողմից: Առաջարկված ուղղության շրջանականերում իրականացվեց միջգիտակարգային նախագիծ՝ «Կերպարվեստն աշխարհագետների աչքերով» խորագրով: ԿՔԱ ֆակուլտետի Աշխարհագրության բաժնի ուսանողներն այցելեցին «Դեկորատիվ-կիրառական ցուցահանդես» որը կազմակերպվել էր Գեղարվեստական կրթության ֆակուլտետում: Նպատակն էր, սովորել դիտարկել գեղանկարը աշխարհագրության տեսանկյունից, կարողանալ կարդալ նրանում պարունակվող աշխարհագրական տեղեկությունը, որպեսզի աշխարհագրության ուսուցման գործընթացում արդյունավետ օգտագործելով կերպարվեստի տարրերը, ձևավորել սովորողների աշխարհագրական մտածողության մշակույթը:

Մեզ դիմավորեցին Կերպարվեստ ամբիոնի որակի ներքին փորձագիտական խմբի անդամներ, դասախոսներ Լիանա Այվազյանն ու Հայկուհի Մուկոյանը և ֆակուլտետի մի խումբ ուսանողներ: Հանդիպեցինք նաև ֆակուլտետի դեկան՝ ա.գ.դ., պրոֆեսոր Արա Հակոբյանին: Փորձագիտական խմբի անդամները կազմակերպեցին աշխարհագետների հանդիպումը ա.գ.դ., պրոֆեսոր Անուշ Եղիազարյանի հետ, ով հետաքրքիր տեղեկություններ ներկայացրեց կիրառական արվեստի մասին, ներկայացրեց ցուցահանդեսը: Երկու ֆակուլտետների ուսանողները համատեղ դիտեցին և քննարկեցին էքսպոզիցիան: Ներկա գտնվեցինք գծանկարի դասին, որը վարում էր դասախոս Սրապիոն Դանիելյանը, գունանկարի դասին, որի ընթացքում մ.գ.թ, պրոֆեսոր Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց գունանկարի տեխնիկայի նրբությունները, խորհուրդներ տվեց աշխարհագրական նկարի կատարման տեխնիկայի վերբերյալ: Հաջորդիվ արվեստաբան ա.գ.թ., դոցենտ Արմինե Բաղդասարյանը ներկայացրեց լսարան-ցուցասրահը, որտեղ մենք նաև կազմակերպեցինք գործնական աշխատանք Աշխարհագրության դասավանդման մեթոդիկա առարկայից, կարդացինք, գեղանկարը աշխարհագրության տեսանկյունից, փորձեցինք հասկանալ թե ինչպես կարելի է դեկորատիվ-կիրառական արվեստի գաղափարներն ու կատարման տեխնիկան կիրառել աշխարհագրական դիտազննական պարագաների պատրաստման գործում: Պրոֆեսոր Արթուր Մարտիրոսյանի հետ պայմանավորվեցինք շարունակել համագարծակցությունը արդեն «Աշխարհագրական նկար» նախագծի շուրջ, երբ կներկայացվի «Աշխարհագրական ցուցահանդես»-ը:

Այցը հագեցած էր ու տպավորիչ և խոստումնալից։ Աշխարհագրության բաժնի ուսանողները հեռացան վառ զգացմունքներով, խոր տպավորություններով և ամենակարևորը, ձեռք բերեցին նոր ընկերներ: Խորին շնորհակալություն Գեղարվեստի ֆակուլտետի աշխատակիցներին, որակի ապահովման փորձագիտական խմբի անդամներին, մեր առաջարկին պատրաստակամ արձագանքելու և հիանալի աշխատանք կազմակերպելու համար:

ԿՔԱ ֆակուրլտետի, Աշխարհագրության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս,

ներքին փորձագիտական խմբի անդամ,

մ.գ.թ., դոցենտ՝ Անահիտ Մինասյան



ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՈԱԱԿ և ՀՊՄՀ ԿհամագորԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ․ 13.06.2022 թ.


Որակի ապահովման ազգային կենտրոնում կայացավ հերթական հանդիպումը ՄԿԾ արտաքին գնահատման վերաբերյալ: Քննարկվեց բակալավրիատի մասնագիտական կրթական ծրագրի SWOT վերլուծությունը: Ուշագրավ էին այդ վերլուծությանը ցուցաբերված մոտեցումները, դրանց ուսումնասիրումն ու քննարկումը վերջնարդյունքահեն սկզբունքով, քննարկվեցին նաև ինքնավերլուծությունն ու ներքին կարողությունների զարգացումը:


Անահիտ Մինասյան,

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի որակի ապահովման պատասխանատու

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՈԱԱԿ և ՀՊՄՀ ԿհամագորԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ․ 14.09.2022 թ.


ՀՊՄՀ և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է դասընթաց՝ «ՄԿԾ-ների գնահատում» թեմայով։ Բուհի Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի հետ համագործակցող որակի ապահովման պատասխանատուներից, պրոֆեսորադասախոսական անձնակազմից 4 դասախոս՝ Մինասյան Անահիտ, Մակիչյան Սոնա, Մուրադյան Սվետլանա, Բարսեղյան Մելանյա, ընտրվեցին որպես ՛արտաքին՛(ներքին) փորձագետ` մասնակցելու ՀՊՄՀ ՄԿԾ-ների ներքին գնահատմանը։

Դասընթացի շրջանականերում իրականացվեց այց ՈԱԱԿ, որտեղ հանդիպում տեղի ունեցավ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի և հավատարմագրման բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանի հետ։ Դասընթացի շրջանակներում քննարկվեց ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման ՈԱԱԿ մոտեցումների և ակնկալվող արդյունքների մասին, որը ամփոփվում է հետևյալ հարցերի շուրջ՝

· ինստիտուցիոնալ հավատարմագրման ՈԱԱԿ մոտեցումները,

· ինստիտուցիոնալ հավատարմագրման ակնկալվող խոշոր արդյունքները,

· ինստիտուցիոնալ հավատարմագրման ՈԱԱԿ շեշտադրումները։


Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։ Նախատեսվում են հանդիպումներ նաև ՛նեքին՛ փորձագետների, ՄԿԾ SWOT իրականացնող ՈԱ պատասխանատուների հետ։։

Վերապատրաստվողների ցանկ

Մելանյա Բարսեղյան,

Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ


ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՕՈՒԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

12.01.2022 թ.

2022թ․ հունվարի 12-ին տեղի ունեցավ հանդիպում Ֆինլանդիայի Օուլի համալսարանի Կրթության բաժնի ղեկավար Վեսա-Մատտի Սարենիուսի, Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի ղեկավար Մարիամ Գևորգյանի ևՄիջազգային համագործակցության բաժնի աշխատակիցներներ՝ Ռաիսա Ավետյանի և Անահիտ Փանոսյանի միջև։

Հանդիպմանը քննարկվեց համալսարանների կրթական կառավարման, որակի ապահովման հարցերը։ Տեղի ունեցավ փորձի փոխանակում և լավագույն փորձի վերհանում։

Քննարկվեց հետագա համագործակցության հնարավորությունները։

Կարդալ ավելին

հանդիպում ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

2311․2021 թ․

Կայացավ հանդիպում ՀՊՄՀ ֆակուլտետների ուսանողների և Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Գ․Հովհաննիսյանի և Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի պետ Մ․ Գևորգյանի հետ, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին ուսումնական ընթացքին վերաբերող իրենց հուզող հարցերը, ամփոփվեց խնդիրների լուծման տարբերակների քննարկմամբ։

Նշենք քննարկված խնդիրներից մի քանիսը․

  • 2021-2025թթ․ ռազմավարական ծրագրի գործողությունների կատարման պլանի ընթացք,

  • դասացուցակի փոփոխում վերջին պահին,

  • ընտրովի դասընթացների, օտար լեզուների ընտրության հնարավորություն,

  • մասնագիտական փաթեթների տեղադրում

  • հեռակա ուսուցման կազմակերպում։


Ուսանողական խորհուրդը իր երախտագիտությունն է հայտնում Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի նախագահ Սվետլանա Սարգսյանին հանդիպումը կազմակերպելու համար, որի ընթացքում հնարավորություն ընձեռնվեց բարձրաձայնելու ֆակուլտետում առկա խնդիրները։


Ավելին


Ֆակուլտետների ուսանողական խորհրդի նախագահներ

հանդիպում «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի շՐջանակներում

03․09․2021 թ․

Կայացավ «Մասնագիտական կրթության ազգային կենտրոն» հիմնադրամի սույն թվականի սեպտեմբերի 3-ին Հյուսիսային համալսարանում կազմակերպված համաժողովը։ Համաժողովի արդյունքում ամփոփվեց ՈԱԱԿ-ի համակարգմամբ UNESCO-ի «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի շրջանակներում իրականացված գործընթացները, ներկայացվեց ծրագրի ազդեցությունը ՀՀ բուհական համակարգի վրա։

Համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ բուհերում ներքին գնահատման գործընթացների առանձնահատկությունները, բուհերի ներկայացուցիչների մոտ փորձագիտական կարողությունների ձևավորման մեխանիզմները և լավագույն փորձի տարածման միջոցները։

Ձեզ ենք ներկայացնում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Որակի ներքին ապահովման կառույցի պատասխանատուների, դեկանի և կրթական ծրագրի պատասխանատուի տվյալները, ովքեր մասնակցել են համաժողովին

Վահան Սարգսյան Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ

Մարիամ Գևորգյան Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի պետ

Սրբուհի Լուլուկյան Օտար լեզուների ֆակուլտետի դեկան պ/կ

Լուսինե Ղուլղազարյան Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ

հանդիպում արվեստի և սպորտի բուհերի ՈԱ մասնագետների հետ

28․04․2020 թ․

Կայացավ ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված առցանց հանդիպում արվեստի և սպորտի բուհերի, ինչպես նաև այդ ոլորտների կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ՈԱ պատասխանատուների հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ՈԱ պատասխանատու Հայկուհի Մուկոյանը, նույն ֆակուլտետի փոխդեկան Արմինե Բաղդասարյանը, Կուլտուրայի ֆակուլտետի ՈԱ պատասխանատու և փոխդեկան Արտասշես Մարտիրոսյանը, Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Լիլիթ Գրիգորյանը։

Մասնակիցները ներկայացրեցին առցանց ուսուցման պարագայում առաջացած դրական և բացասական կողմերը։ Մեր կողմից ներկայացվեց այն փաստը, որ բուհում արդեն մի քանի տարի գործում է էլեկտրոնային դասընթացների անցկացման Classroom համակարգը, որի շնորհիվ անցումն առցանց ուսուցման տեղի ունեցավ առավել սահուն, սակայն արվեստի ոլորտը սպասարկող մասնագիտությունների համար այն հանդես է գալիս որպես հավելյալ միջոց, քանզի կան մասնագիտական բազմաթիվ նրբություններ։ Այսուհանդերձ ներկայիս իրավիճակում ներկայացված համակարգը թույլ է տալիս չընդհատել ուսումնական պրոցեսը և արվեստանոցներում մեկնարկած աշխատանքները հասցնել ավարտին։

Ավելին

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի

փոխդեկան Արմինե Բաղդասարյան

Քննարկվեցին առցանց կրթության որակի ապահովման խնդիրները

09․04․2020 թ․

Առցանց ուսուցման որակի ապահովման խնդիրներն էին այսօր ՈԱԱԿ մասնագետների և բուհերի որակի ապահովման պատասխանատուների օնլայն հանդիպման օրակարգում։

Բուհերի որակի ապահովման պատասխանատուները ներկայացրեցին, թե ինչպես է իրենց բուհերում իրականացվում առցանց ուսուցումը և ինչպես է ապահովվում այդ գործընթացի որակը։

Որպես խնդիր նշվեց որոշ ուսանողների մոտ համակարգչի կամ որակյալ ինտերնետ կապի բացակայությունը, ինչը խոչընդոտում է նրանց ներգրավմանն առցանց դասերում։ Սակայն, այնուամենայնիվ, ՈԱ պատասխանատուները նշում են, որ առցանց ուսուցման պարագայում դասերին ուսանողների մասնակցության ցուցանիշը բարձր է։

Որպես մեկ այլ խնդիր ՈԱ մասնագետները նշեցին գործնական առարկաների դասավանդումը, այն է՝ ինչպես դասավանդման այլընտրանքային մեթոդների պարագայում վստահ լինել, որ ապահովվում է ակնկալվող վերջնարդյունքն այդ դասընթացների համար։ Հանդիպման մասնակցները ներկայացրեցին իրենց մոտեցումները և փորձը հարցի վերաբերյալ։

Նշվեց, որ բուհերը մշակել են կրթական գործընթացի հետագա կազմակերպման տարբեր սցենարներ՝ պատրաստ լինելով տարատեսակ զարգացումների։ Միևնույն ժամանակ, խնդիր է մնում ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունը, պրակտիկաների կազմակերպումը, եթե արտակարգ դրությունը երկարաձգվի։

ՈԱ մասնագետները ներկայացրեցին նաև առցանց ուսուցման արդյունքում կուտակված դրական փորձը, որն արտակարգ դրության ավարտից հետո զարգացնելու և կիրառելու են կրթական գործընթացում։

Քննարկվեց նաև ՈԱ պատասխանատուների դերը և պատասխանատվությունն ուսումնական հաստատությունում որակի ապահովման գործում։ Շեշտվեց, որ որքան էլ ակտիվ աշխատի բուհի որակի ապահովման կենտրոնը, եթե պատասխանատվությունները բուհում ճիշտ չեն բաշխված և համագործակցությունը ստորաբաժանումների միջև արդյունավետ չէ, որակի ապահովումը բուհում համակարգային բնույթ չի ստանա։

Ավելին

Հանդիպումներ - Ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցի խորհրդատվություններին համապատասխան բարելավման գործողությունների պլանի կազմման նպատակով

15․10․2019 թ․

17․10․2019 թ․

21․10․2019 թ․

23․10․2019 թ․

Հանդիպում ՈԱ որոշ պատասխանատուների հետ

05․09․2019 թ․

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսումնական գծով դեկանի տեղակալ, հոգ․ գիտ․ թեկնածու, դոցենտ/Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոն Արամյան Լիդա

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, հոգ․ գիտ․ թեկնածու, դոցենտ/ Հոգեբանության ամբիոն Մակիչյան Սոնա

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ/Տեխնոլոգիական կրթության ամբիոն Վարդանյան Սոնյա

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, դոցենտ/Ռոմանագերմանական լեզուների ամբիոն Սահակյան Անի


Հանդիպում ՈԱ որոշ պատասխանատուների հետ

06․09․2019թ․

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսումնական գծով դեկանի տեղակալ, հոգ․ գիտ․ թեկնածու, դոցենտ/Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոն Արամյան Լիդա

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, հոգ․ գիտ․ թեկնածու, դոցենտ/ Հոգեբանության ամբիոն Մակիչյան Սոնա

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ/Տեխնոլոգիական կրթության ամբիոն Վարդանյան Սոնյա

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, դոցենտ/Ռոմանագերմանական լեզուների ամբիոն Սահակյան Անի

Սկզբնական կրթության ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, Մանկ․ գիտ․ թեկնածու, դոցենտ/Մանկավարժության ամբիոն Լուսինե Պողոսյան

Ամբիոնի վարիչի պ/կ / Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոն, Մանկ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Քնարիկ Հովհաննիսյան


Հանդիպում դեկանների հետ 30․08․2019 թ․


Ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնավերլուծության փուլի իրականացման հանդիպումների ժամանակացույց ըստ չափանիշների կազմված աշխատանքային խմբերի


IV փուլ 14.12.2018 թ. -24.12.2018 թ.


Հաջորդիվ հանդիպումները տեղի կունենան առանձին խմբերով, նաև ներքին և արտաքին շահակիցների հետ: